Ընթացիկ համար#43/2026
Համար

#33/2019

4 հոկտեմբերի, 2019 թ.

ԽմբագրականՔառորդ դար ծառայության մեջ. ՌԱՀՀԿ-ը նշեց իր 25-ամյա հոբելյանըՀոկտեմբերի 3-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)՝ միջազգային ու հանրային վերլուծությունների հայաստանյան երախայրիքը, հիմնադրման 25-րդ տարեդարձը նշեց իր գրասենյակում հրավիրված պաշտոնական ընդունելությամբ:5 հոկտեմբերի, 2019 թ.ՎերլուծականԵԱՏՄ երեւանյան գագաթաժողովը. ի՞նչ է կատարվում աշխարհումՀոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ Երեւանում անցկացված գագաթաժողովը բուռն արձագանք է առաջացրել Հայաստանում եւ այդ միջոցառման անդամ երկրներում: Եվ եթե Հայաստանից դուրս հետաքրքրություն էր ներկայացնում գագաթաժողովին Սինգապուրի վարչապետի ու Իրանի նախագահի մասնակցության հանգամանքը, ապա Հայաստանի ներսում, ինչպեսեւ սպասվում էր, կրքերը շիկացել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձի շուրջ: Վերջին անգամ ՌԴ նախագահը Հայաստանում եղել է գրեթե երեք տարի առաջ: Իսկ «Թավշյա հեղափոխության» արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Պուտինի հետ Փաշինյանի բոլոր երկկողմ…Մանվել Սարգսյան4 հոկտեմբերի, 2019 թ.Ազատ ամբիոնԻսկ ձեր «աչքի գերանը» չե՞ք տեսնում...Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից եւ ՀՀ-ում «Թավշյա հեղափոխության» հաղթանակից անմիջապես հետո նոր վարչակարգի դեմ հնի մշտական ​​պայքարը ժամանակ առ ժամանակ սրվում է: Գործի են դրվում պայքարի բոլոր թույլատրելի ու անթույլատրելի հնարքները` սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների ամենալայն օգտագործմամբ: Ամեն ինչ արվում է, որպեսզի երկրում տեղի ունեցող դրական գործընթացներն ամբողջությամբ նսեմացվեն եւ լույս աշխարհ գան «ֆեյքային» լուրեր, «հետազոտություններ», մամլո ասուլիսներ ու հարցազրույցներ, որոնցում իշխանությունների ցանկացած գործողություն՝ անկախ դրանց համարժեքությունից, գնահատվեն որպես աղաղակող սխալներ,…Կարապետ Կալենչյան4 հոկտեմբերի, 2019 թ.Շաբաթվա անցուդարձ28 սեպտեմբերի-5 հոկտեմբերիՀոկտեմբերի 1-ին Երեւանում աշխատանքներն սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նիստը շարունակվեց փակ դռների հետեւում: Մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Եվրասիական բարձրագույն…4 հոկտեմբերի, 2019 թ.Գրքի մեկնություն«Ներսես Մաժանը եւ ուրիշներ. Ֆանտաստիկայի կարոտախտ»Ռուսաստանում սեպտեմբերին կայացել է Մոսկվայի գրքի միջազգային 32-րդ ցուցահանդես-տոնավաճառը: ԱՊՀ տարածաշրջանում ամենահեղինակավոր այդ գրական իրադարձությանը մասնակցել է նաեւ Հայաստանը: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում էր նաեւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ներկայացվել է «Ներսես Մաժանը եւ ուրիշներ. Ֆանտաստիկայի կարոտախտ» (Нерсес Мажан и другие. Ностальгия по фантастике) ռուսերեն գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Էդիթ Պրինտ»-ի նախաձեռնությամբ:4 հոկտեմբերի, 2019 թ.