#43/2026
21 նոյեմբերի, 2026 թ.
ԽմբագրականՉորս գերակայությունները՝ միասնական հենքՄինչ Փաշինյանի բանանը և նախկին ԱԽՔ-ը շնորհակալություն կհայտնեն հակաիշխանական հանրույթներին՝ իրենց անվճար PR-ով զբաղվելու և ՀԱՊԿ-ից Հայաստանի փաստացի դուրս մնալու հանգամանքը ստվերում թողնելու համար, թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի քանի կարևոր մտքերով, որոնք քաղաքական իմաստով էական են։
ՎերլուծականՈւկրաինական դասեր Հայաստանի համար2019 թվականին Ուկրաինան իր Սահմանադրության մեջ ամրագրեց Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցելու ռազմավարական նպատակը։ Դա տեղի ունեցավ Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում։
Ազատ ամբիոնՔեմալի ծրագրի իրագործումը հայկական բանակումՀայկական բանակը ոչնչացնելու ծրագիրը թուրքերը բացահայտ ներկայացրել են 1920թ․ Ալեքսանդրապոլի պայմանագրում։
Շաբաթվա անցուդարձ14-21 նոյեմբերի 2026թ.Այս շաբաթ մեր երկրի ներքաղաքական բնապատկերն առանձնացավ Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բախմամբ։ Խորհրդարանում և կառավարությունում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթներից ու լրագրողների հետ ունեցած միջադեպերից հետո ՀՀ առաջին նախագահը հրապարակավ դատապարտեց գործող վարչապետի գռեհիկ վարքագիծն ու հայհոյախառն բառապաշարը՝ նշելով, որ մեր պետականության պատմության ընթացքում որևէ ղեկավար իրեն նման պահվածք թույլ չի տվել ժողովրդի առջև։ Տեր-Պետրոսյանը սա որակեց որպես Փաշինյանի կերտած «իրական Հայաստանի» այլանդակ պատկեր և աջակցեց Ժուռնալիստների միության կոչին՝ դիմել միջազգային հանրությանը։ Վարչապետ…
Գրքի մեկնությունՄարիա Քորելլի «Սատանայի վիշտը»Տեղափոխվենք 19-րդ դարի վերջ, Լոնդոն։ Վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ երիտասարդ գրող Ջեֆրի Թեմփսթը, անասելի հուսահատության մեջ է։ Չնայած վարպետությանը, հետաքրքիր և տարբերվող գաղափարներին և գրելաոճին՝ նա սաստիկ աղքատության, նույնիսկ սովամահ լինելու շեմին է։ Յուրահատուկ, եզակի տաղանդը և ստեղծագործ միտքը ոչ միայն չեն նպաստում Ջեֆրիի աշխատանք գտնելուն, այլ երբեմն նույնիսկ խանգարում են։ Ջեֆրին գրեթե վստահ է, որ սովամահ լինելն է իր անխուսափելի ճակատագիրը։