#32/2019
27 սեպտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականՎիրտուալ Հայաստանն ընդդեմ իրական Հայաստանի2018-ի իշխանափոխությունը կատարվեց լայն զանգվածների անմիջական ու վճռական մասնակցությամբ։ Եթե մինչ այդ քաղաքական գործընթացներում եւ պետության կառավարման գործում հանրության ազդեցությունն աննշան էր, իսկ ընտրությունները ընդամենը իշխանության վերարտադրության ծիսական ակտ էին, ապա քաղաքականություն զագվածների շռնդալից մուտքը փոխեց զարգացումների ողջ տրամաբանությունը։
ՎերլուծականՀետխորհրդային հասարակությունների գաղափարական-կազմակերպական փոխակերպումները«Թավշյա հեղափոխությունից» մեկուկես տարի անց Հայաստանում ավելի ու ավելի պարզորոշ է դրսեւորվում հասարակական-քաղաքական կյանքի գաղափարական խոր դատարկությունը: Այնպիսի զգացողություն է, որ հասարակությունը կորցրել է երկրում տեղի ունեցող գործընթացների գնահատման սանդղակը: Արտահայտվող կարծիքներն ու գնահատականները գնալով ավելի են կտրվում իրողություններից: Նույնիսկ կարելի է պնդել, որ մարդկանց սկսել են քիչ հետաքրքրել բուն իրողությունները: Յուրաքանչյուր ոք հակված է նկարել «իրականության» իր սեփական վիրտուալ պատկերը:
Ազատ ամբիոնՈ՞րն է տրամաբանությունըՀայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացվող մաքսատուրքերի մասին շատ է գրվել: Ավելի քան 300 անուն ապրանքատեսակների համար պետք է մտցվեն նոր սակագներ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջին անհրաժեշտության ապրանքները, էլ չասած ոչ պարենայինը, սպառողների համար կարող են թանկանալ շուրջ 10 տոկոսով: Բայց մեզ այլ բան է հետաքրքրում: Բոլորն արդեն գիտեն, թե ինչպես է հաշվարկվելու այս հարկը ներկրվող մեքենաների մաքսազերծման համար՝ կախված մեքենայի նոր (թողարկման օրվանից մինչեւ երեք տարի) կամ գործածված լինելուց: Եվ, չգիտես ինչու, բոլոր վճարումները պետք է կատարվեն եվրոյով, այլ ոչ թե դոլարով, ինչպես…
Շաբաթվա անցուդարձ21-28 սեպտեմբերիՍեպտեմբերի 21-ին Գյումրիից` Լոս Անջելես մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Միացյալ նահանգներ: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը մասնակցեց Լոս Անջելեսի կենտրոնում` «Գրանդ Փարք»-ում տեղի ունեցած հանրահավաքին, որտեղ հանդես եկավ ելույթով: Փաշինյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր ու աշխարհիկ կառույցների ղեկավարների, հայկական ԶԼՄ-ների եւ գործարար շրջանակների հետ: Լոս Անջելեսից վարչապետն այցելեց Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, որտեղ հանդիպեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների…
Գրքի մեկնությունՅան-Վերներ Մյուլլեր, «Ինչ է պոպուլիզմը»Հեղինակը Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերն է: Սա գիրք է, որը տալիս է պոպուլիզմի հայեցակարգային նկարագրությունը. այն պետք է ընթերցողին օգնի ճանաչելու մտահոգիչ զարգացումների բնութագրիչները: Թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով՝ գիրքը լիարժեք ներկայացնում է ողջ աշխարհում վերջին տասը տարիների քաղաքական միտումները: