Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Նատաշա Պողոսյան

Հրապարակումներ · 116

Ազատ ամբիոն

Արցա՛խ, մեր կարոտի երկիր…

Օրը հազար անգամ երանի եմ տալիս Արցախի մեր ապրած կյանքին, որտեղ ոստիկանը նույնպես հայ էր, մեր բարեկամը, ընկնողին վեր բարձրացնողը, մեզ խոնարհաբար բարեւողը, մեզ ճանապարհ ցույց տվողը, մեր կարգուկանոնը պահպանողը:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Ինչերի ասեք, որ ականատես չեղանք…

Ամեն օր ինչերի ասեք, որ այստեղ ականատես չենք լինում՝ մեր կյանքից է կրճատվում։ Ու հասկանում ենք, որ մենք, եթե ապրել ենք, ապա միայն՝ Արցախում, թեկուզ թշնամու չար հայացքի տակ։ Տեսնում ենք՝ կարգալույծ արված քահանան Հովհաննավանքում պատարագի մատուցման արարողություն է իրականացնում, որի իրավունքը չունի: Ավելին՝ այդ պղծությանը մասնակցում են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլք: Ցնցող տեսարան է:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Երեւա՛ն, մեր քաղցրանուն օթեւան…

Անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին, նշվեց Երեւանի 2807-ամյակը, որն իմ մեջ ոչ վաղ անցյալի մի պայծառ հուշ արթնացրեց: Անցած տարի էր։ Անծանոթ աղջկան խնդրեցի ինձ համար տաքսի պատվիրել։ Նա պատրաստակամ ինձ ընդառաջեց։ Ասացի՝ Երեւանը մեծ քաղաք է, չեմ կարողանում կողմնորոշվել դեպի ուր եւ ինչպես գնալ։ Նա ծիծաղեց. ո'չ,- ասաց,- Երեւանը շատ փոքր է, երբ ճանաչեք, կիմանաք, որ այն մեծ չէ։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Գոյություն քարշ տալու «արվեստը»

Լավ թե վատ՝ մի քիչ շունչ քաշեցինք հուլիս-օգոստոսին, քանի դեռ այս իշխանականներն արձակուրդում իրենց հանգիստն էին վայելում։ Եկան՝ մեկը մուրճի ցուցադրությամբ, մյուսն՝ Արցախի հանձնումն այս էլ որերորդ անգամ կեղծելով, երրորդը՝ վերամբարձ ոճով կանանց հետ մենամարտի տեսարանով: Եվ ցանկացան նորից հիշեցնել՝ յուրաքանչյուրն իր մասին, ցույց տալ իրենց թանկագին ներկայությունը, վերահաստատել, որ եղել են, կան ու դեռ կլինեն:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Շնորհավոր Անկախության օր, Մայր Հայաստա՛ն…

Անկախությունն անանց արժեք է, որը պիտի փայփայել, նրան փոխանցել հոգուդ լույսը, ջերմությունը, հեւքը: Անկախությունն ինձ համար Արցախում ապրած դժվարին, բայց իմաստալից կյանքն էր։ Հիմա մտքերս, սիրտս թե հոգիս կիսատված են, երբ Հայաստանում եմ, բայց երազում եմ իմ գողտրիկ բնօրրանի հարատեւության ու խաղաղության մասին, որ ճոռոմ խոսքերով չլինի, ո'չ մուրալով եւ ո'չ էլ` աթոռապաշտության ձգտումներով։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Որտե՞ղ է թաղված շան գլուխը…

Արցախի ժամանակավոր կորստով պայմանավորված՝ հարազատ դպրոցից կտրված եմ, բայց հեռվից հետեւում եմ երեւանյան դպրոցներին, ուսուցչի, աշակերտի ու նրա ծնողի վարքուբարքին։ Արձագանքս գուցեեւ չընդունեն շատերը, բայց պիտի հարմարվենք այն իրողությանը, որ ոչ բոլորն են սիրում լսել ճշմարտությունը։ Այդուհանդերձ՝ ճշմարիտ խոսքը, ինչպես ասում են, թեւեր ունի, վաղ, թե ուշ, կճախրի ազատ՝ հասնելով ամենքին, բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Մավրին պոկել աթոռից…

Հետեւում մնաց Արցախի Անկախության եւս մեկ տարեդարձ՝ 34-րդը, առանց Արցախի, որը ոսկոր էր դարձել Հայաստանի իշխող քաղաքական համակարգի պատասխանատուների կոկորդում: Մատաղ արեցին մեր հազարամյա դրախտային բնօրրանը, եւ այդ զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Հաց եւ հող

Է՛հ, ինչ էինք՝ ինչ դարձանք… Արցախի կորուստը դաջված մնաց մեր սրտերում, եւ ուշքի չենք գալիս առայսօր: Հացի խնդիրը գերակա դարձրին, քան՝ հողինը: Խաբվեց ժողովուրդը ու չլսեց ո՛չ աղաչանք, ո՛չ հորդոր, ո՛չ խորհուրդ, երբ բացատրվում էր, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Արցախցիների ուղեղներն էլ շատերը մտցրին, թե իրենց դեպքում մեղավորը ռուսներն են, իսկ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչվել, որ Հայաստանն, իբր հանգիստ ապրի, անկախ ու երջանիկ լինի։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Պետք չէ թուր ճոճել…

Հարցս Արցախից բռնատեղահանվածներին կհետաքրքրի, թե բնակարանատերերը ե՞րբ են մի քիչ վարձավճարներն իջեցնելու։ Երբ պետությունը գումար էր տալիս, չէինք հասցնում «երեսին նայել», անմիջապես հայտնվում էր սեփականատերերի բռան մեջ, երբեմն էլ չէր բավարարում, մենք էինք ավելացնում։ Այս երկրի իշխանականները շռայլություն համարեցին «40+10» ծրագրով բնակվարձը, որը հետո դարձավ 40 հազար, մեր օրերում խոցելի խմբերի համար՝ 30 հազար դրամ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Երկու դիտարկում՝ նույն թեմայով. հայաստանցի-ղարաբաղցի

Բանջարեղենի խանութ էի մտել։ Վաճառողը՝ տարեց մի տղամարդ, հեռախոսը ձեռքին, համացանցից մի կնոջ խոսք էր լսում։ Աղմկոտ, շատ անդուր հնչողությամբ կինը զայրացած պատմում էր, որ արցախցիներն ուզում են Քոչարյանին երկրորդ անգամ իշխանության բերել… Իմ ներկայությունը, հավանաբար, կաշկանդում էր վաճառողին, եւ նա մի տեսակ շփոթահար փորձում էր զրույցի թեման փոխել, բայց չէր ստացվում: Կինը կպել էր ու պոկ չէր գալիս: Վաճառողը ստիպված էր՝ «գործը շատ է, հետո կխոսեք» պատրվակով անջատել հեռախոսը:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Կա փրկություն՝ երկիրը մաքրել հուդաներից

Երեւանից` Ստեփանակերտ գիտենք ովքեր մեզ հասցրին այս վիճակին։ Թող չհոխորտան, չմեծամտեն այն բոլոր հուդաները, որ մեզ այս օրին հասցրին։ Բոլորն էլ դատապարտված են արդար դատաստանի, երբ իրենց կեղտոտ ճանկերը խրեցին Արցախի «ջանին», խոցոտեցին ամեն կողմից, թե երկիր ենք պահում-պաշտպանում։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Լոռիում՝ ինչպես Արցախում

Անհնար է չգերվել Լոռվա բնաշխարհի գեղեցկությամբ, չզգալ թումանյանական շունչը այն խոր անտառների փեշերին, վեր բարձրացող ժայռերի ծերպերին, այն խորախորհուրդ ձորերում, որոնք միաժամանակ հիշեցնում են ինձ Արցախի բնությունը, մեր անձեռակերտ հուշարձանները…

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Հույսի բանալիներ…

Հետաքրքիր է՝ այսուհետ է՞լ ինչ պիտի անեն այս երկրում եւ այս ժողովրդին, որ սթափվեն անտարբերության նիրհից: Ախր, վաղը-մյուս օրը ստիպված են լինելու իրենց տան բանալիների ավելորդությունն զգալ այնպես ցավալիորեն, ինչպես արցախցիներն են այսօր զգում իրենց ծաղկափթիթ հայրենիքը կորցնելուց հետո։

· Նատաշա Պողոսյան