Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Նատաշա Պողոսյան

Հրապարակումներ · 116

Ազատ ամբիոն

Հայացքներս դեպի հայրենի տուն

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-նն էր: Մեքենան, որով դուրս եկանք, վարում էր թոռնիկս։ Աչքիս նա րոպեներով աճեց, ժամերով մեծացավ։ Հայրը դիրքերում էր։ Շտապ հոր մեքենայի ղեկը ձեռքն առավ, բայց մեր մտքով չանցավ, որ քաղաքից դուրս կգանք։ Հարազատ մարդիկ, որոնց ուղեկցությամբ ու առաջարկ-խորհուրդներով նա մեքենայով հետեւեց նրանց, եւ շուտով Մարտակերտը մնաց մեր հետեւում: Բայց դեպի ո՞ւր, մենք էլ չգիտեինք։ Նախապես շրջանի գյուղերից մեկը նկատի ունեցանք, բայց շուտով փոխվեց ուղին դեպի Ստեփանակերտ։ Անցանք այն տանկի կողքով, որ կրակահերթ էր բացել:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Ուսուցչին հանգիստ թողեք՝ ի սեր Աստծո…

Չէի կարող լռել, երբ այս օրերին նորից Ուսուցիչն է թիրախում։ Սկսենք այն հարցից, թե ինչու է ուսուցիչը դպրոցից տուն վերադառնում ուժասպառ ու գերհոգնած եւ այն հարցից, թե երբ է ազատ շունչ քաշում ուսուցիչը: Այս երկու պարզ հարցին հազիվ թե կրթության ոլորտի պատասխանատուներից խելքին մոտ պարզաբանում լսենք։ Նրանց պատկերացմամբ` երկրում բարեփոխումները միայն դպրոցին են վերաբերում եւ այդտեղ դասավանդող ուսուցիչներին։ Ե՞րբ է «շունչ քաշելու» հնարավորություն վիճակվում ուսուցչին` դասերի՞ն, դասամիջոցների՞ն, դասերից հետո՞, տա՞նը, թե՞ արձակուրդներին։ Ես կասեի` ոչ մի տեղ, երբ որ տարեցտարի արհեստականորեն ավելացվում է…

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Իսկ խաղաղ լուսաբացներն ուշանում են…

Անկեղծ ասած՝ ցնցված եմ, բայց ոչ իշխանականների «հաջողություններից», այլ կեսգիշերին հրավիրած նրանց շտապողական ասուլիսից եւ ընտրություններում տարած հաղթանակի մասին հայտարարությունից, նմանապես՝ մինչ այդ, հարեւան Վրաստանի վարչապետի շնորհավորանքից, երբ դեռ ընտրական տեղամասերում ընթանում էին ամփոփիչ հաշվարկները։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Նախադեպը կա, բայց…

Օրեր առաջ տեղեկացանք, որ կա դատարանի նախադեպային որոշում, համաձայն որի՝ «070» կոդով անձնագիր ունենալու դեպքում Արցախից բռնատեղահանվածներս կարող ենք մասնակցել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այդ, մեզ ասվել էր, որ արցախցիներն իրավունք չունեն մասնակցելու համապետական ընտրություններին՝ պատճառաբանելով, թե վերջիններս ՀՀ քաղաքացիություն չունեն, այնինչ մեր անձնագրերում փաստագրված է Հայաստանի քաղաքացի հանդիսանալու հանգամանքը։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Եվ Արցախն այնքա՜ն մոտ էր…

Երկար «լռությունից» հետո օրերս մայրաքաղաքում մասնակցում էի կանանց միամսյակին նվիրված մի միջոցառման՝ ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՈԳՈՒ ԵՎ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ նշանաբանով։ Նախաձեռնությունը՝ Նանար Պողոսյանի, տարբեր մասնագիտությունների գծով 50 տարեկանից բարձր 50 կանանց համար, ովքեր Արցախում արժանվույնս հետք են թողել իրենց գործունեությամբ։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Վատ սերտած դասեր…

Տարիներ շարունակ ապրել եմ այն գիտակցությամբ, որ Ուսուցիչը հեղինակություն է իր իսկ վաստակած տարիների մանկավարժությամբ, ու այդպես էլ մնացել եմ նույն մտածումով, որ բոլոր ժամանակների իշխանականները մեր առջեւ նստած աշակերտներն են եղել, որոնց Ուսուցիչն է սովորեցրել, բայց, ցավոք, ոչ բոլորն են արժանվույնս սերտել մեր տված դասերը։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Անեծք՝ պատերազմի հրձիգներին

Տարիներ առաջ էր։ Առիթ ունեցա երկու իրանցու հետ առնչվել։ Արցախյան առաջին պատերազմի ծանր տարիներին, երբ հայրենի Մարտակերտը գերության մեջ էր: Ընտանիքով բռնագաղթեցինք Ռուսաստան։ Փախստականներ էինք՝ օտարության մեջ։ Օրվա ապրուստը հոգալու համար առեւտրով էինք զբաղվում՝ Սարատով-Մոսկվա երկար ճանապարհը հաղթահարելով։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Տպավորիչ խոսք Բաքվի դատարանում

Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը Բաքվի դատարանում բավական տպավորիչ էր։ Նա հայտարարել է, որ չի վախենում որեւէ պատժից եւ պատրաստ է ընդունել ցանկացած որոշում՝ դատական գործընթացը որակելով ոչ թե դատ, այլ՝ «դատաստան»։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Արցախը Հայաստանի ամուր թիկունքն էր…

Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, գլուխս մի փոքր խառն էր, շնորհավորանքի ավանդական խոսքս հետաձգել էի այսօրվան: Բանակ, Արցախ, Հաղթանակ խոսքերն անչափ հարազատ եւ մոտ են ամեն պարկեշտ հայի սրտին ու մտքին: Կար ժամանակ, որ այդ եռամիասնությունն անքակտելի էր: Արցախի ժամանակավոր բացակայությունը, ցավոք, խաթարեց եռամիասնության բովանդակությունը, բայց չկարողացավ կոտրել, ծվատել ոգին:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Երկու խոսք ուսուցչի մասին

Հետաքրքիր է՝ միլիոններով պարգեւավճար ստացած այն պետական պաշտոնյաներից քանի՞սն են ատեստացիայով անցած՝ ինչպես ուսուցիչները։ Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ են ուսուցիչներն այս երկրում այսքան «դատապարտված», այսինքն՝ պիտի հաղթահարեն կամավոր ատեստացիան, որպեսզի ստանան որոշակի տարբերությամբ բարձր վարձատրություն։ Բայց, միեւնույն է, որքան էլ «քարից հաց քամեն»՝ ուսուցիչները չեն կարող հասնել այն իշխանականներին, չնայած մի ժամանակ վերջիններս նրանց առջեւ նստած՝ ուշիմ, անբարբառ աշակերտներ էին։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Կուշտը սովածին մանր կբրդի

Ասում են՝ լռել ես։ Ախր լռելը փրկություն է, երբ տեսնում եմ, թե այս «ժողովրդավար» կոչվող երկրում ինչպես են իշխանավորները փառավոր կյանքով ապրում՝ անտեսելով այն խեղճ ու կրակ ժողովրդին, որին տված շռայլ, մեծադղորդ խոստումները մնացել են որպես «ձայն բարբառո անապատի»:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Նոր լուսաբացի ավետիսը՝ հոգուս մեջ

Ամանորից առաջ իմ «ես»-ով էի գրում՝ «մենք»-ի մեջ մտածումներով խտացած։ Արցախի կորստից հետո Հայոց մայր երկրում գոնե ինչ-որ բան պիտի գտնեի ու գտա: Բազմաթիվ հիվանդություններ, որոնց մասին չեմ գրի, երբ վաղուց դրանք ինձ հավատարմորեն ուղեկցում են։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Ժողովրդին պառակտելը հերոսություն չէ…

Ասված խոսք կա` գռեհիկ մարդն է գռեհիկ խոսում: Կենտրոնացած եմ մի կարեւոր հարցի վրա՝ ինչո՞ւ պետական պաշտոններ զբաղեցնող ոմն անձինք չգիտեն` ինչ բառապաշարով շփվել մարդկանց հետ։ Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար, պատասխանատու ոլորտի ղեկավար եւ նմանօրինակ այլ պաշտոններում:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Մնալով միշտ Ուսուցիչ…

Այդ նրանք են, որ թարմ են պահում իմ ուսուցչությունը՝ Արցախի Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 2021-22 թթ. ուստարվա շրջանավարտները։ Այս անգամ էլ Երեւանում այցելեցին մեզ։ Ջերմությամբ լցրին «մեր տունը»՝ մայր ու դուստր մանկավարժներիս հետ անցկացրած այն մի քանի ժամերի ընթացքում: Մոռացել էինք անգամ, որ մեր կենսուրախ ապրումները` լցված ծիծաղով ու քաղցրահունչ զրույցներով, կարող էին խանգարել հարեւանների հանգիստը։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Քինախնդիր մի ստորագրություն, եւ…

Այն, ինչ կատարվում է մեր շուրջը, խոսելու առիթ է տալիս, բայց լռում եմ, երբ չգիտեմ` ինչից խոսել եւ ինչքան խոսել… Երբեմն էլ ամոթից եմ լռում՝ մտածելով, որ այլեւս խոսելու տեղ անգամ չեն թողել: Կառավարությունն ամեն ինչի համար ֆինանսական միջոցներ գտնում է, բայց ոչ հանրության ամենախոցելի խմբի՝ կենսաթոշակառուների համար: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների հնարավոր ուշացման մասին, ինչը խիստ մտահոգիչ է:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Կշեռքի նժարին դրված կյանքեր…

Ասացի՝ խուսափեմ արցախցիների բնակարանային ապահովման նոր նախագծի մասին կարծիք արտահայտելուց, երբ անհասկանալի հարցեր էլ կան, բայց չստացվեց այդ խայտառակության կողքով անտարբեր անցնել՝ չնայած նախագիծը կյանքի կոչողների համար շատ փայլուն փաստաթուղթ է հավանաբար։ Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Կուշտը սովածին մանր է բրդում»: Արցախցիներիս այս վիճակի մասին է ասված:

· Նատաշա Պողոսյան