Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Կարապետ Կալենչյան

Հրապարակումներ · 73

Ազատ ամբիոն

Դարձյալ կոռուպցիայի մասին

Վիքիպեդիան տալիս է «Կոռուպցիա» բառեզրի ամբողջական բնութագրությունը, որը լատիներեն corrumpere-ի բառացի թարգմանությամբ նշանակում է «այլասերել», լատիներենով corruptio՝ կաշառում, ծախվածություն, փչացում, քայքայում, այլասերում:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

ՀԱՊԿ-ը եւ Հայաստանի անվտանգությունը

Հունիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել է երկրի զինված ուժերի հրթիռային զորամասի բացմանը, որի ընթացքում ծանոթացել է Բելառուսից մատակարարված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին (ՀԿՌՀ):

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Փոթորիկ մի բաժակ ջրում

Անցյալ շաբաթ ամբողջ հայ ժողովուրդը հանդիսավորությամբ նշեց Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակը: Տոնակատարություններն ավանդաբար անցկացվեցին Սարդարապատում, որտեղ հարյուր տարի առաջ տառապյալ հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ եւ հաղթեց թուրքական բանակին: Սակայն, ինչպես ռուսներն են ասում, «մեղրի տակառում մի գդալ ձյութ» գտնվեց: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամները մեծ աղմուկ բարձրացրին, որ իրենց չէին հրավիրել Սարդարապատում այդ հոբելյանը նշելու համար:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կրկին դժբախտ պատահար Արցախի Պաշտպանության բանակում

Մայիսի 20-ին անհայտ պայմաններում սպանվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 1999թ. ծնված Նորայր Համլետի Գրիգորյանը: Մահը վրա էր հասել մոտավորապես ժամը 11-ին, իսկ դրա պաշտոնական ծանուցումը հնչեցվել էր միայն 12 ժամ անց՝ ժամը 22:54-ին: Եվ կրկին՝ արդեն որերորդ անգամ, նույն ձեւակերպմամբ. «Դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել...»:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Անդրիաս Ղուկասյանն առաջին «ծիծեռնակն» է

Ազգային ժողովում կայացած ընտրությունների եւ «թավշյա» հեղափոխության հաղթանակի տոնակատարությունների խորապատկերին, եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ: Ազատ արձակվեց քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Վախ սփռելու պարզունակ հնարքներ

Վերջին օրերին, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության դեմ քաղաքացիական խաղաղ անհնազանդության ցույցերի խորապատկերին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուշագրավ հայտարարություն է արել. «Օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձեւավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաեւ սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են»:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստանի չորրորդ նախագահի քաղաքական դեբյուտը

Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանը հակասող մի շարք գործոններին, Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2018թ. մարտի 2-ին: Առաջին անգամ նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության թեմային կարելի էր մի ամբողջ ուսումնասիրություն նվիրել, սակայն դա չէ գլխավորը: Ժողովրդին եւ Հայաստանի Սահմանադրությանը հավատարմության երդում տալու պահին, որը նա արեց ձեռքը դրած «Աստվածաշնչի» վրա ու երդվելով «առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով», ներդնել իր ողջ եռանդը «ազգային միասնության ամրապնդման…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ապրիլյան պատերազմ. երկու տարի անց

Երկու տարի առաջ` 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ ծավալվեց քառօրյա պատերազմ, որի ընթացքում հայկական կողմը տվեց ավելի քան հարյուր զոհ, ամբողջովին ավերակվեց Թալիշ գյուղը: Այս թեմային վերադառնալիս` ակամա առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնք վերաբերում են այդ ժամանակվա իրադարձությունների տրամաբանությանը` ինչպես ճակատում, այնպես էլ այդ ժամանակաշրջանում Հայաստանի իշխող շրջանակների արտաքին քաղաքական գործունեության համարժեքությանը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ինչի՞ կարող են հասցնել զորավարժությունները...

Անցյալ շաբաթը նշանավորվեց մարտի 12-17-ը Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններով: Դրանց մասնակցում էին տարբեր զորատեսակներ, շուրջ 25 հազար զինծառայող, 250 միավոր տանկ ու զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 հրթիռահրետանային տեղակայանքներ եւ այլ նշանակության 50 միավոր բանակային ու ճակատային օդուժ:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Արցախի ստատուս-քվոյի կազմավորման ակունքները և դրա փոփոխության հնարավորությունները

Վերջին տարիներին, հատկապես ԼՂ-ում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, միջազգային դիվանագիտությունում և Հայաստանի ներքաղաքական կյանքում Արցախի խնդիրն ավելի ու ավելի է հանգում «ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության և նրա փոփոխության անհրաժեշտության» թեզին, ինչպես նաև «հակամարտությունը ռազմական լուծում չունի» պնդմանը։ Ֆորմալ առումով՝ փոփոխության առաջարկվող հայեցակարգը ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների տեսքով։ Այդ հայեցակարգի իրականացման պայմանը զինադադարի ռեժիմի մասին 1994-95թթ. կնքված եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան) համաձայնագրի պահպանումն է։

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Բանակցություններ հանուն բանակցությունների՞...

Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը մտել է փակուղի: Դա պաշտոնապես հաստատում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները, որոնք շեշտում են «խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառությունների հանդեպ կողմերի հավատարմության կարեւորությունը», ինչպես եւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ որերորդ անգամ հայտարարելով, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով»: Բայց ո՞րն է բանակցությունների իմաստը: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը լիակատար իրավական հիմք ուներ ճանաչելու Արցախն իբրեւ անկախ պետություն,…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Չլինի՞ մեր պետական այրերի միտքը սկսել է պայծառանալ...

Հունվարի 30-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Արտաքին գործերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը` կենտրոնանալով միջնաժամկետ հեռանկարում արտաքին քաղաքականության խնդիրների ու արտաքին գործերի նախարարության գործունեության արդյունավետության բարձրացման վրա: Խոսուն է այն փաստը, որ Սարգսյանն ուշադրություն է դարձրել ԱԳՆ աշխատանքի անհամարժեքությանը` «մեզ հասած ավանդական մարտահրավերների ու սպառնալիքների, տարածաշրջանում արագ փոփոխությունների» համատեքստում: Քանի որ այն անձը, ում ուղղակի ենթակայության տակ է ԱԳՆ-ը, բոլորից լավ կարող է տեսնել…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ինչո՞վ է զբաղված Հայաստանի պաշտպանության նախարարը

Արցախում հունվարի 16-ի գիշերը անհայտ հանգամանքներում զինվոր է մահացել: Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, «ժամը 01:15-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված պաշտպանական կետերից մեկում չպարզաբանված հանգամանքներում մահացու վիրավորվել է 1998թ. ծնված Հարություն Խաչատրյանը: Միջադեպի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն»: Թե ինչ «չբացահայտված հանգամանքների» մասին է խոսքը, Պաշտպանության նախարարությունը լռում է:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Այդ քաղցր բառը` կոռուպցիա...

Անցնող շաբաթ Վիեննայում տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ «Ընդդեմ կոռուպցիայի» Կոնվենցիայի անդամ պետությունների խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը, որին ներկա էր նաեւ հայաստանյան պատվիրակությունը`ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Գազն ու լույսը՝ թանկ, գրպաններս՝ դատարկ

Անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանը սկսել էր 2018թ. պետական բյուջեի քննարկումները: Դատելով այդ քննարկումներից եւ բյուջեում բերված թվերից, կառավարության միակ հույսը դարձյալ երկրի բնակչությունից փող կլպելն է: Ժողովուրդը կրկին պետք է վճարի իշխանությունների անարդյունավետ տնտեսական քաղաքականության համար: Եվ քանի որ ձմեռվա շեմին ենք, որը, համաձայն որոշ կանխագուշակումների, խստաշունչ է լինելու, դիտարկենք էներգետիկ ոլորտի վիճակը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ժնեւյան բանակցություններ. Սարգսյանը վառեց «կանաչ լո՞ւյսը...»

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունները: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք արդյունքների մասին անել մեզ տրամադրված ժլատ տեղեկատվությունից: «Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը» Սրանք ոչինչ չասող ընդհանուր ֆրազներ են, որոնք մշտապես ձեւակերպվում են նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո: Բանակցությունների մեկնարկից առաջ հայկական կողմն այդպես էլ ոչ մի նախապայման չներկայացրեց: Մինչդեռ Սարգսյանը…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ո՞ւմ էին ուղղված Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների ուղերձները

Անցյալ շաբաթ Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները: Հարավային ռազմական օկրուգի զորահրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի խոսքերով՝ «առաջին անգամ կմշակվի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գումարտակային մարտավարական խմբերի համատեղ զորավարժությունների փորձը, մեկ ծրագրի շրջանակներում կգործեն հայկական ռազմաօդային ուժերի եւ Ռուսաստանի ավիահենակետի օդանավախմբերը»: Նա հավելեց, որ միասնական նախագծի շրջանակում hատուկ առաջադրանքների լուծման համար ակտիվորեն կկիրառվեն հարձակվողական դեսանտային խմբեր եւ հետախուզական միավորներ Հայաստանից,…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության մասին

Կարո՞ղ ենք հայ-ռուսական հարաբերություններն անվանել ռազմավարական: Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանել: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել են մի շարք միջազգային պայմանագրեր եւ տարբեր ոլորտներում համաձայնեցված իրավական ակտեր: Ստացվում է, որ իրավաբանորեն, այո, ռազմավարական գործընկերություն է: Իրական կյանքում, սակայն, այդպես չէ: Վերցնենք տնտեսությունը, եւ կտեսնենք, որ Հայաստանի բոլոր ռազմավարական օբյեկտները ռուսական ընկերությունների ձեռքում են: Պաշտպանությա՞ն ոլորտը... Խնդրեմ՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը դարձյալ տնօրինում է ռուսական կողմը: Թուրքիայի եւ Իրանի…

· Կարապետ Կալենչյան