
Երեւանում անավարտ շինություններ չպետք է լինեն
Երեւանում անավարտ շինարարության խնդիրների մասին շատ է գրվել, սակայն այս հարցում ոչ մի առաջընթաց չի նկատվում, եւ առայժմ որեւէ քայլ չի ձեռնարկվել թերությունները վերացնելու ուղղությամբ: Երեւանը Հայաստանի հայելին է, եւ օտարերկրյա բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են մեր քաղաքը, հենց մայրաքաղաքով են դատում Հայաստանի մասին: Մինչդեռ մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում կան տասնյակ անավարտ բարձրահարկ շենքեր, շինության հիմքերի համար նախատեսված փոսորակներ, որոնք պարապուրդի են մատնված մոտավորապես 10-15 տարի: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքով՝ «Երեւանում, քաղաքի կենտրոնում,…
















