07.02.2025

Свободная Платформа

Հայաստանն իր տեղը չի գտել

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Թուրքիայի «գարշապարին» Սիրիայի մի մասի հանձնումը վկայում է այն մասին, որ աշխարհում սկսվել է քաղաքական վերաբաշխման երկրորդ փուլը։ Առաջինը իննսունականների սկզբին էր՝ ԽՍՀՄ-ի կազմաքանդման եւ Եվրոպայի վերամիավորման տեսքով։

Ոմանց համար սա պարզապես ավտորիտար վարչակարգի անկում է, որը երկար ժամանակ հակասության մեջ է գտնվել իր ազգային ընդդիմության հետ եւ արտաքին պաշտպանության տակ է: Բայց եթե ավելի լայն հայացքով նայեք, կնկատեք, որ տեղի ունեցողը բոլորովին այլ իմաստ ունի։ 20-րդ դարի առաջին կեսին հաստատված աշխարհակարգը շարունակում է մեթոդականորեն քանդվել։

Ակտիվ շարժընթացի նման ժամանակաշրջաններում հաղթում է նա, ով կարողանում է ընթացող համապարփակ (գլոբալ) փոփոխությունների տրամաբանության մեջ քաղաքական նոր իրողություններ ստեղծել։ Հաղթում է նա, ով կարողանում է կառավարել վերելքների ընթացքը։ Նրանք, ովքեր կառչած են մնում հնից, կորցնում են: Ընդ որում՝ շատ բան:

Սառը պատերազմի կայուն աշխարհակարգի օրինակով ոչ մի օրինակարգություն չի ապահովում սուբյեկտների անվտանգությունը. քաղաքական վերաբաշխման դինամիկ գործընթացի տրամաբանության մեջ օրինակարգություն չկա։ Օրինակարգությունը կայուն համակարգ ունեցող հին աշխարհի հասկացություն է:

Այստեղ կարեւորն այն է, որ համապարփակ քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջաններում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ մարդու իրավունքների սկզբունքները ոչ միայն կորցնում են իրենց նշանակությունը, այլեւ վերածվում են անօրինականության խթանիչների։

ԽՍՀՄ-ի կազմաքանդման ժամանակաշրջանում հայ ժողովուրդը գործեց վերելքի քաղաքական գործընթացի տրամաբանությամբ՝ գորբաչովյան «պերեստրոյկա»-ի կիզակետում, եւ փոխեց դեռեւս 1920-ականներին ստեղծված քաղաքական իրողությունները։ Քառորդ դար անց Ադրբեջանը սկսեց նոր իրողությունների ձեւավորման գործընթացը եւ հաղթեց։

Հայաստանը կառչել է անցյալից, ետ է մնացել համաշխարհային զարգացումների ընթացքից ու պարտվել։ Ո՞րն է Հայաստանի տեղն այսօր, որտե՞ղ պետք է նա լիներ: Պարզ է, որ պետք է լիներ փոփոխությունների գործընթացի առաջնագծում: Բայց, կարծես թե, Հայաստանը ցանկանում է կախվել 20-րդ դարասկզբի իրողություններից՝ հարավկովկասյան տարածաշրջանի բաժանման ռուս-թուրքական պայմանագրից։

Սա ոչ մի լավ բանի չի հասցնի: Մենք պետք է դառնանք նոր քաղաքական իրողության ոչ միայն մասնակիցը, այլեւ դրա ստեղծողներից մեկը:

 

Մանվել Սարգսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.