#7/2019
1 մարտի, 2019 թ.
ԽմբագրականԱնցյալի ստվերներըԹվում է՝ նախկին «օլիգարխների ակումբի»՝ ՀՀԿ-ի իշխանազրկումը պիտի որ հանրային գիտակցությունն ու երկրի քաղաքական դաշտը մաքրեր 28 տարվա ընթացքում կուտակված խնդիրների բեռից եւ անհուսորեն մաշված թեմաների քննարկումից: Նոր իրավիճակը պիտի որ հետաքրքրություն առաջացներ երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ արդիական խնդիրների հանդեպ: Կարծես թե նման միտում նկատվում է. ավելի հաճախ են խոսում Հայաստանի զարգացման ռազմավարության, նոր իշխանությունների կարողությունների եւ սխալների մասին: Հասարակությունում նոր սոցիալական պահանջարկի բյուրեղացում է ընթանում: Առաջին անգամ Հայաստանում կառավարության ծրագիրն աննախադեպ…
ՎերլուծականՊարզ լեզվով բարդ խնդրի մասինՀամաձայն ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Մինչեւ «թավշյա» հեղափոխությունը Հայաստանում դժվար թե գտնվեր ողջախոհ մի մարդ, որը կպնդեր Սահմանադրության այդ հիմնարար դրույթի համապատասխանությունը երկրում առկա փաստացի վիճակին։
Ազատ ամբիոնՏնտեսություն կառուցելու ճանապարհինՀայաստանում բոլոր ժամանակներում գործել են տնտեսական, այսպես կոչված, կորզիչ համակարգեր: Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից գործ ենք ունեցել անազատ եւ խիստ կարգավորվող շուկայի հետ, որտեղ, բնականաբար, որեւէ գործարարություն չէր կարող զարգանալ: Եվ եթե սոցիալիստական կարգերի պարագայում հենց օրենքն ինքն էր արգելում գործարարությունը, ապա նորանկախ Հայաստանում շուկայի անազատությունը կարգավորվում էր մի շարք չգրված, սակայն բոլորին հայտնի օրենքներով:
Շաբաթվա անցուդարձ23 փետրվարի - 2 մարտիՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրան: Սա նրա առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հանդիպումների օրակարգն ընդգրկում է երկկողմ հարցերի լայն տարրապատկեր: Այցի շրջանակում վարչապետը նախ Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, ապա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Երկու երկրների առաջնորդները մամուլի համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ Հայաստանի վարչապետի՝ Իրանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Երեկոյան…
Գրքի մեկնությունԹաներ Աքչամ, «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը»Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» անգլալեզու գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները եւ Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում: