#47/2024
29 դեկտեմբերի, 2024 թ.
ԽմբագրականՔաղաքական պայքարը եւ իշխանափոխությունըՀայաստանում շուրջ քառորդ դար քաղաքական պայքարը դիտարկվում էր որպես իշխանություն փոխելու գործիք: «Քաղաքական պայքար» եւ «իշխանափոխություն» բառեզրերը գրեթե հոմանիշներ են դարձել: Ժողովրդի շուրթերին այն ավելի դիպուկ բնորոշում է ստացել՝ աթոռակռիվ: Այսինքն՝ ընկալումը մոտավորապես հետեւյալն է. եթե քաղաքական պայքար է գնում, ապա դա բացառապես իշխանափոխության համար է՝ «ուզում են իշխանությունը Փաշինյանից վերցնել»: Հասկացությունների այսպիսի նույնականացումն աղճատված պատկերացում է:
ՎերլուծականՀանրային բարօրությունը չպետք է ստորադասվի մասնավոր շահինՆախատոնական ժամանակահատվածն ավանդաբար լավ պատեհություն է՝ ամփոփելու ժամանակային որոշակի հանգրվանում կատարված աշխատանքի արդյունքները, խոսելու բացթողումների, սայթաքումների մասին եւ մտորելու ապագայի ուղենիշների ու ծրագրերի շուրջ: Օգտվելով առիթից, կփորձենք տարեվերջյան վերլուծականը նվիրել այդ թեմայի մի քանի կարեւոր դիտանկյունների, մասնավորապես անցած ժամանակահատվածում երկրում թույլ տրված էական խոցերի վերհանմանը՝ դրանք շտկելու հույսով: Հոդվածում օգտագործված են զուտ պաշտոնական փաստեր ու տվյալներ՝ ե՛ւ պատմության գիրկն անցնող 2024-ի, ե՛ւ ՔՊ իշխանության կառավարման նախորդ շրջանի կտրվածքով:
Ազատ ամբիոնԻ՞նչ էր ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետԻնչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում է նաեւ հրապարակային խոսել Հայաստանի ապագայի ռազմավարության մասին: Այն, ինչ վերջին վեց տարիներին տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, ուղղակի թույլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը:
Շաբաթվա անցուդարձ21-28 դեկտեմբերի 2024թ.Դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ հանրային կրքեր բորբոքելու ակնհայտ դիտավորությամբ, հերթական աղմկահարույց հայտարարությունը դրեց շրջանառության մեջ: Որքան էլ տարօրինակ դիտվի, խոսույթն այս անգամ արցախյան անցած-գնացած բանակցային գործընթացի շուրջ էր, որի մասին գործող իշխանությունը երկար ժամանակ չէր խոսում: Ավելի ճիշտ՝ արգելվում էր այդ մասին խոսել, Ալիեւն էր, թերեւս, արգելել: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո բանակցությունների ողջ տրամաբանությունը եղել է այն, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։
Գրքի մեկնությունԱրա Թադեւոսյան, Լուսինե Ղարիբյան, «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը»Ընթերցողի սեղանին է «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի եւ լրագրող Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը։ Հետադարձ հայացք ժամանակի միջով, որ ձգվում է երեսուն տարի ետ ու քայլ առ քայլ վերադառնում մեր օրերը։ Ի մի են բերվում մեր երկրի ոչ հեռու անցյալի պետական, հասարակական-քաղաքական խմորումները, դեպքերն ու հույզերը: