#43/2019
13 դեկտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականՄիջազգային հարաբերությունների անորոշությունը եւ ԱրցախըԱրցախի հիմնահարցը շարունակում է մնալ ամենագլխավորը Հայաստանի ներքաղաքական օրակարգում։ 1988-ից, երբ այն համազգային օրակարգի գերխնդիրն էր դարձել, միեւնույն ժամանակ, սկսեց շահարկվել կառավարող եւ իշխանության ձգտող ուժերի կողմից։ Անկեղծ մտահոգություններն ու քաղաքական շահարկումները միախառնվել էին։ Այսօր նույնպես դժվար է միմյանցից զատել իրական մտահոգություններն ու շահարկումները։ Բայց սա ներքաղաքական խնդիր է` թողնենք մի կողմ, ու փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում եւ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի փոխհարաբերություններում` մասնավորապես։…
ՎերլուծականԱդրբեջան. հասկացությունները նենգափոխելու անհաջող փորձԱմեն անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են անում, հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջավայրում ծավալուն տարամեկնություններ են սկսում հակամարտության կարգավորման միջազգային դիվանագիտությունում առկա իրավիճակի շուրջը: Բացառություն չեղավ նաեւ հերթական հայտարարությունից հետո, որը դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում հնչեց արդեն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին մասնակցող համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների մակարդակով:
Ազատ ամբիոնԴատաիրավական համակարգի բարեփոխումները կառավարության աքիլեսյան գարշապարն ենԴեկտեմբերի 9-ին «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը» (GRECO) Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցում ընդգծել է, որ հակակոռուպցիոն պայքարը կարեւոր տեղ է գրավում երկրի քաղաքական օրակարգում, ինչի մասին վկայում են այդ չարիքի դեմ ուղղված իրավական բարեփոխումները, ինչպես նաեւ դատական համակարգի ամբողջականության ու ամրապնդման համար գործադրվող ջանքերը: Զեկույցում ասված է. «Դատական համակարգն ընկալվում է իբրեւ կոռուպցիայի հանդեպ առանձնապես հակվածություն ունեցող ճյուղ: Բացի դրանից, ազգային եւ միջազգային տարբեր զեկույցների համաձայն, դատական համակարգի անկախությունն ինչպես արտաքին…
Շաբաթվա անցուդարձ7-14 դեկտեմբերիՆախորդ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մոտ մեկ միլիոն դոլար գումարի հափշտակության կազմակերպման գործով առաջադրված մեղադրանքի շուրջ բուռն արձագանքները ամենաքննարկվող թեմաներից մեկն էին նաեւ այս շաբաթվա ընթացքում: Մեղադրանքի համաձայն՝ 2013-ի հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած օրերին Սարգսյանը կազմակերպել էր պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակման կատարումը:
Գրքի մեկնությունՄհեր Հարությունյան, Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը (Մաս I)Հեղինակը ռազմական լրագրող, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, ՊԲ պահեստազորի մայոր Մհեր Հարությունյանն է: