#42/2019
6 դեկտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականՀետհեղափոխական ֆրուստրացիաՀեղափոխությունները, որպես կանոն, ուղեկցվում են զանգվածների վարակիչ ոգեւորությամբ: Ամբոխի մեջ մարդիկ տոգորվում են միմյանց նկատմամբ հավասարության, ընդհանրության եւ հարազատության զգացմունքով` դա պայքարի եղբայրություն է։ Զանգվածները միահյուսվում են համընդհանուր գաղափարով, մաքառման ոգով ու երջանիկ ապագայի երազանքներով: Իր հիմնական խնդիրը` «չարիքի իշխանության» տապալումը կյանքի կոչելուց հետո, երբ ամբոխը ցրվում է տները, գալիս է «քարերը հավաքելու» ժամանակը։ Մարդիկ սկսում են «դեբետ-կրեդիտի» հաշվարկներ անել` ի՞նչ ունեինք մինչեւ հեղափոխությունը եւ ի՞նչ ենք ստացել դրանից հետո։ Այդ ժամանակ էլ սկսում է…
ՎերլուծականՀայաստան. սեփականության վաճառքին պետք է զգույշ վերաբերվելԹյուրիմացության վերջին դեպքը, որ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի եւ արաբ ձեռնարկատերերի միջեւ՝ երբ վերջիններիս մերժվեց Երեւանում ձեռք բերել սեփականություն, այնքան էլ արտառոց չէր: Շատերն այն ընկալում էին սոսկ իբրեւ Հայաստանի տնտեսության մեջ արվող արտաքին կապիտալ ներդրումների առջեւ քաղաքապետարանի կողմից խոչընդոտներ ստեղծելու փաստ: Բայց իրավիճակն առավել համակողմանի դիտարկելիս՝ կարելի է ավելի ճշգրտորեն իմաստավորել տեղի ունեցածը: Հայաստանը բախվել է մի լուրջ միտումի, որի իմաստն այստեղ մինչեւ վերջ հասկացված չէ: Դա հետեւյալն է. նպատակահարմա՞ր է արդյոք հսկայածավալ ֆինանսների կենտրոններին մեզանում…
Ազատ ամբիոնՄամուլի ազատությունը եւ ամենաթողությունըԺողովրդավարական հասարակության հիմնական հատկանիշներից մեկը մամուլի ազատությունն է: Այս չափանիշի համաձայն` միջազգային հետազոտական կենտրոնները տարեկան վերլուծական տվյալներ են հավաքում տվյալ երկրում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների գնահատման վերաբերյալ: 2017-ին մամուլի ազատության ցուցիչում Հայաստանը Բենինի եւ Մոլդովայի արանքում զբաղեցնում էր 79-րդ տեղը: 2019-ի ապրիլի սկզբին Մարդու իրավունքների` «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը բարձրացավ 19 կետով եւ 180 պետությունների շարքում գրավեց 61-րդ տեղը: Այս վարկանիշը կազմվում է 2002…
Շաբաթվա անցուդարձ30 նոյեմբերի - 7 դեկտեմբերիԳլխավոր դատախազությունը նոյեմբերի 30-ին ուսումնասիրության առարկա դարձրեց մի քանի ընկերությունների ու անհատների կողմից Երեւան համայնքին 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները: Ինչպես հայտնի է, քաղաքապետարանն ավելի վաղ հրապարակել էր համայնքին աղբատար մեքենաներ նվիրած ընկերությունների եւ անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, 14 աղբատար նվիրել է «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3-ը՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին եւ ներկա պաշտոնյաների մերձավորների հետ։ Օրինակ` «Ալեքս…
Գրքի մեկնությունՓոլ Իգնեշիուս, «Հիմա մասամբ գիտեմ»Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում բարձր պետական պաշտոններ զբաղեցրած ամերիկահայ պետական եւ ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Հեղինակը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը՝ փրկվելով Աբդուլ Համիդի ջարդերից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Նա առանձնակի ջերմությամբ է հիշում մանկության ու պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։