Ընթացիկ համար#43/2026
Համար

#42/2018

7 դեկտեմբերի, 2018 թ.

ԽմբագրականԱրցախյան խաղաղ կարգավորման տեսլականին նվիրված ուսումնասիրության շնորհանդես-քննարկում ՌԱՀՀԿ-ումՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Խաղաղության տեսլական. ԼՂՀ հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդես-քննարկումը, որին հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմերի, տեղական լրատվամիջոցների եւ հանրության ներկայացուցիչներ:7 դեկտեմբերի, 2018 թ.ՎերլուծականԻնչպե՞ս պետք է հակամարտող հանրությունները ձեռք բերեն քննադատական մտածողության հմտություններ2017 թվականին International Alert կազմակերպությունը ձեռնարկել էր մի ուսումնասիրություն, որը ցույց կտար պատերազմի հնարավոր այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները: Հետազոտության արդյունքները ներկայացված են 2018թ. հոկտեմբերին հրապարակված` «Խաղաղության տեսլականը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» զեկույցում:Մանվել Սարգսյան7 դեկտեմբերի, 2018 թ.Ազատ ամբիոնՄարդիկ սկսել են մտածել, վերլուծել ու քննադատելInternational Alert կազմակերպության «Խաղաղության տեսլական. Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները բազմաշերտ են ու ամենատարբեր խորհրդածությունների տեղիք տվող, բայց կուզենայի ուշադրությունը սեւեռել մի քանի կարեւոր հանգամանքների վրա։Գեղամ Բաղդասարյան7 դեկտեմբերի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձԴեկտեմբերի 1-8ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Նրա առաջին կանգառը եղել է Սպիտակի՝ բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում, որը զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ։ Նախագահը կարեւորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության եւ գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր չափորոշիչներ:7 դեկտեմբերի, 2018 թ.Գրքի մեկնություն«Խաղաղության տեսլական.Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն»Հետազոտությունն իրականացրել է արցախյան թեմայի վերաբերյալ խորացված ուսումնասիրությունների շուրջ 25 տարվա փորձ ունեցող International Alert միջազգային կազմակերպությունը: Սույն աշխատանքը հաջողված փորձ է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հանություններում՝ շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների միջոցով, հստակեցնելու խաղաղության մասին եղած կարծիքները, հանգամանալից վերլուծության ենթարկելու արդյունքները:7 դեկտեմբերի, 2018 թ.