Ընթացիկ համար#43/2026
Համար

#41/2019

29 նոյեմբերի, 2019 թ.

ԽմբագրականԱնձերը եւ երեւույթներըԺամանակ առ ժամանակ հանրային քննարկումների հարթակում հայտնվում են ինչ-որ բառակապակցություններ, եզրույթներ, որոնք սկսում են լայնորեն քննարկվել, սակայն ոչ միշտ են հասկանալի լինում դրանց իմաստն ու նշանակությունը։ Վերջին ժամանակներս շատ է խոսվում նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքական գնահատական» հասկացությունը, ո՞րն է դրա անհրաժեշտությունը եւ ի՞նչ է փոխում կամ ինչ կփոխի մեր կյանքում նման գնահատականը:30 նոյեմբերի, 2019 թ.Վերլուծական«Միացում»-ի 30 տարին. բանավեճերի միասնական լեզուն դեռ գտնված չէՍտեփանակերտի մամուլի ակումբի եւ «Հայկական ընտրություն» ՀԿ-ի (Երեւան) նախաձեռնությամբ օրերս Ստեփանակերտում կազմակերպվել էր «Կլոր սեղանի» շուրջ քննարկում՝ նվիրված 1989թ. դեկտեմբերի 1-ին Արցախի ազգային խորհրդի եւ խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված՝ վերամիավորման մասին համատեղ որոշման 30-ամյակին: Նախատեսվում է նման միջոցառում անցկացնել նաեւ դեկտեմբերի 1-ին Երեւանում:Մանվել Սարգսյան30 նոյեմբերի, 2019 թ.Ազատ ամբիոնՖանտազիաներ աշխարհաքաղաքականության ոլորտումԹուրքիայի արտաքին քաղաքականությունը հարյուր տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ ապացուցում է ամբողջ աշխարհին իր ստուգված ճշգրտությունը, համարձակությունն ու հավատարմությունը ոչ միայն Թուրքիայի, այլեւ ողջ մոլորակի թյուրքական ժողովուրդների ազգային շահին՝ անկախ նրանց բնակության վայրից: Պետք չէ շատ հեռուն գնալ օրինակների համար, եւ դրանք հավաստի են: Առաջին աշխարհամարտի արդյունքներով Թուրքիան՝ որպես այդպիսին, փաստացի գոյություն չուներ: Բայց նա ոսկերչական ճշգրտությամբ՝ խաղալով Ռուսաստանի եւ Անտանտի երկրների միջեւ ծագած հակասությունների, ինչպես նաեւ հետպատերազմյան աշխարհակարգի կառուցման գործում ԱՄՆ-ի…Կարապետ Կալենչյան30 նոյեմբերի, 2019 թ.Շաբաթվա անցուդարձ23-30 նոյեմբերիԿոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը նոյեմբերի 26-ի իր առաջին նիստում նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին: Սա անցած շաբաթ Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունից հետո ինքնավար մարմնի հաջորդ քայլն էր: Այսպիսով` հանձնաժողովը կնախագահի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից առաջադրված Հայկուհի Հարությունյանը, հանձնաժողովում Կառավարությունը կներկայացնի Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը» խմբակցությունը` Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը` Նարեկ Համբարձումյանը, եւ Բարձրագույն դատական խորհուրդը` Արամայիս Փաշինյանը:29 նոյեմբերի, 2019 թ.Գրքի մեկնությունԷդվարդ Սարգսյան, «Նկարչի հուշերը»Գրքում ներկայացված են 1908 թվականին Խարբերդում ծնված, Վանում ապրած, այնուհետեւ Երեւան ներգաղթած նկարիչ Էդվարդ Սարգսյանի հուշերը իր մանկության ու պատանեկության, ինչպես նաեւ 1920-30-ական թվականների նշանավոր նկարիչների, քանդակագործների մասին: Հեղինակը միաժամանակ անդրադարձել է առաջին Հանրապետության մշակութային կյանքի, նկարիչների ու քանդակագործների ստեղծագործական որոնումների, նաեւ գեղարվեստի դասավանդման, գրքերի ձեւավորման արվեստի կայացման ուշագրավ դրվագներին։ ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կենսագրական տվյալները, լուսանկարները, նրա կտավների արտապատկերները եւ, առհասարակ, ամբողջ հուշապատումը կհետաքրքրեն ոչ…29 նոյեմբերի, 2019 թ.