#4/2020
8 փետրվարի, 2020 թ.
ԽմբագրականԻնչ համակարգով է փոխարինվում «հին համակարգը». 7-րդ կետը2018-ին` ժողովրդի լայն զանգվածների ճնշմամբ տեղի ունեցած իշխանափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր գործող «կոռուպցիոն համակարգը» փոխել նոր՝ ժողովրդավարական համակարգով։ Որպես կարգախոս՝ նմանատիպ խոսքերը վառ տպավորություն են գործում, սակայն բարդությունները սկսվում են այն պահից, երբ փորձում ենք հասկանալ, թե այն ժամանակ ինչպիսի համակարգ էր գործում եւ, որպես հետեւանք, ինչպիսի համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն նորը ստանալու համար։ Նոր կառավարությունը որեւէ կոնկրետ, հայեցակարգային մոտեցումներ հանրությանը չի ներկայացրել։ Միայն վերջերս՝ իշխանափոխությունից մոտ երկու տարի անց, Նիկոլ…
ՎերլուծականՌուսաստան-Թուրքիա. հարաբերությունների նոր սրացումԱյն պահից ի վեր, երբ Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հավանություն տվեց ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությանը ռազմական օգնություն ցույց տալու` գործադիրի որոշմանը, ողջ աշխարհը կորցրել է հանգիստը: Չնայած Լիբիայի վերաբերյալ Բեռլինում հունվարի 19-ին տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովին, որտեղ բոլոր մասնակիցների հետ միասին Թուրքիան համաձայնեց զինադադար հաստատել եւ չմիջամտել Լիբիայի գործերին, միջազգային զարգացումներն ընթացան բոլորովին այլ հունով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային մեղադրեց խորհրդաժողովում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ` հղում անելով այն…
Ազատ ամբիոն«Թավշյա» հեղափոխության յուրահատկությունները. արդյո՞ք Փաշինյանը ճիշտ էր, Սարգսյանը` սխալՈմանք 2018թ. Հայաստանում կատարվածը համարում են հեղաշրջում։ Հասկանալու համար, թե դա իրո՞ք այդպես է, փորձենք տալ հեղաշրջում երեւույթի գիտական ամենակարճ բնութագրումը: Այսպես` հեղաշրջումը իշխանության բռնազավթումն է մի խումբ մարդկանց կողմից։ Հիմա` մի փոքր ավելի մանրամասն։ Ի տարբերություն հեղափոխությունների՝ հեղաշրջումները չեն ենթադրում ժողովրդական լայն շերտերի մասնակցություն, դեռ մի բան էլ հակառակը, որպես կանոն, հեղաշրջումներն իրենց բնույթով լինում են, այսպես կոչված, պալատական, այսինքն՝ մի խումբ մարդիկ, եւ շատ հնարավոր է` հենց գործող իշխանության ներսից, կազմակերպում են խռովություն ու դավադրություն…
Շաբաթվա անցուդարձ1-8 փետրվարիԱնցած շաբաթավերջին` հունվարի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ղազախստան, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ Ալմաթիում անցկացված միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Գրքի մեկնությունՆունե Սարգսյան, «Կախարդական կոճակներ»Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի այս հեքիաթը Սադափ Դարզի անունով մի անվախ աղջկա մասին է, ով ուզում չար վհուկներից փրկել աշխարհն ու իր պապիկին, որը կախարդանքի արդյունքում կապույտ գույնի է դարձել: