#39/2019
15 նոյեմբերի, 2019 թ.
ԽմբագրականՊանթյուրքիզմը եւ ուժերի հավասարակշռությունը մեր տարածաշրջանումԵթե 20-րդ դարում մեծ տերությունները միմյանց հետ իրենց հարաբերությունները պարզում էին Եվրոպայում, ապա այսօր Մեծ մերձավոր արեւելքն է հայտնվել աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում, որին մաս է կազմում նաեւ Հարավային Կովկասը: Այս զարգացումները չեն կարող շրջանցել Հայաստանը, իսկ եթե ավելի հստակ ձեւակերպենք, ապա Հայաստանի ներկան ու ապագան փոխկապակցված են տեղի ունեցող գործընթացների հետ։
ՎերլուծականՄեծամասնության դիկտատուրան ծնում է բունտ՝ ընդդեմ ընտրախավիՇատերը կհիշեն, որ Հայաստանում 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հաջողությունն ամենասկզբից չտեսնված հետաքրքրություն էր առաջացրել աշխարհում: Դա նկատելի էր համաշխարհային զանգվածային տեղեկատվության միջոցների բազմաթիվ ռեպորտաժներից եւ այլ հրապարակումներից: Այն ժամանակ դժվար էր ենթադրել, որ կառավարող վարչակարգերի դեմ պայքարն աներեւակայելի թափ կստանա ամբողջ աշխարհում:
Ազատ ամբիոնՔոչարյանի մեղադրանքները եւ իրականությունըՆոյեմբերի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոդված էր գրել «Սպուտնիկ Արմենիայում», որտեղ ներկայացրել էր աշխարհի ընթացիկ զարգացումների, երկրի ներքաղաքական կյանքի եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր տեսլականը: Խոսելով համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին, հեղինակը պնդում է, որ «ստեղծված իրավիճակում Հայաստանի համար Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը դառնում է ավելի կարեւոր եւ ակնհայտորեն այլընտրանք չունեցող»:
Շաբաթվա անցուդարձ9-16 նոյեմբերիՆոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Երեւանում էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանցի իր պաշտոնակցի` Զոհրաբ Մնացականյանի հետ նա մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ բանակցություններ է վարել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Գրքի մեկնությունՍյունե Սեւադա, «Կախվածություն»Գիրքը ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, ինչպես նաեւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշներն՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու դեմ, կամ էլ դրսի պայքարը․ որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Պատմվածքներում հիմնականում նկատվում է հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծը։