#38/2019
8 նոյեմբերի, 2019 թ.
ԽմբագրականԿուսակցական անտարբերություն Կուսակցությունների մասին օրենքի հանդեպ«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քննարկվում է Կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծը։ Սույն օրենքը պետք է որոշի այն հիմնական պահանջները, որոնք պետությունը դնում է կուսակցությունների առջեւ։ Թվում էր` այդ օրենքը պետք է շարժեր անխտիր բոլոր կուսակցությունների հետաքրքրությունը, սակայն ոչ բոլորն են մասնակցում քննարկումներին, առաջարկություններով ու առարկություններով առայժմ մամուլը չի հեղեղվել։ Այնինչ ցանկացած կայացած երկրում նման օրենքի քննարկումը, թերեւս, կդառնար հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր հարցը։ Ինչո՞ւ։
ՎերլուծականԴարձյալ Արցախի հիմնախնդրի շուրջ. կարիք չկա պատասխան տալ այլոց մեղքերի համարՀայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի` նորերս HardTalk-ի ձեւաչափով BBC-ին տված հարցազրույցը կրկին արդիականացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային դիվանագիտության թեման: Նախեւառաջ ի հայտ եկավ կոնֆլիկտային իրավիճակի էության գնահատականներում մեծ տարաձայնությունների փաստը: Շատերը նախարարին մեղադրեցին արցախյան հակամարտության էությունը բացահայտելու անկարողության մեջ: Ճշմարտության մասնիկ դրանում կա. Հայաստանի իշխանություններն արդեն քառորդ դար միջազգային տարբեր հարթակներում իրենց հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներ են «կուլ տալիս» միջազգային իրավունքի կանոնները…
Ազատ ամբիոնՀայաստանը գտնվում է Ռուսաստանի սեւեռուն ուշադրության ներքոՀայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները գտնվում են Ռուսաստանի սեւեռուն ուշադրության ներքո: Նոյեմբերի 1-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես եկավ Երեւանում ներկայացված՝ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա» զեկույցի վերաբերյալ հայտարարությամբ: Դրանից անմիջապես հետո հրդեհ բռնկվեց Էրեբունու օդանավակայանում, որտեղ, ըստ փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի, շենքի ներսում այրվել են տարբեր գույքեր, այդ թվում ՝ ինքնաթիռի շարժիչ: Խոսքի շարունակության մեջ փոխգնդապետը շեշտել է.…
Շաբաթվա անցուդարձ2-9 նոյեմբերիՀանրության որոշ շրջանակներում երկար ժամանակ քննարկման առարկա էր դարձել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առանձնատունը: Արծարծվում էր մասնավորապես այն հարցը, որ Կառավարությունը 2 միլիոն դոլարի գումար էր հատկացրել շենքի վերանորոգման եւ նոր կահավորանքի ձեռքբերման համար, ինչը, շատերի կարծիքով, անհարկի ծախս էր Հայաստանի պես աղքատ երկրի համար:
Գրքի մեկնությունԹոմ Գ. Փալմեր, «Ինչու ազատություն. Քո կյանքը · Քո ընտրությունը · Քո ապագան»Մեր օրերում հաճախ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, ազատությունը եւ արժանապատիվ ապագան: Այս ամենը կարելի է եւ պետք է կանխարգելել: «Ինչու ազատություն»-ը միտված է լուծում տալու այս խնդիրներին: Գիրքը բաղկացած է 12 էսսեներից, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է լիբերտարիանիզմին՝ յուրօրինակ մոտեցմամբ: