Ընթացիկ համար#43/2026
Համար

#38/2018

10 նոյեմբերի, 2018 թ.

ԽմբագրականԻշխանությունը չի կարող խուսանավել Արցախի խնդրիցԻշխանափոխությունից հետո սկսված` Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվ վերակազմավորումը տեղի է ունենում միջազգային հարաբերությունների կտրուկ փոփոխությունների շրջանում։ Գործընթացները հատկապես բուռն են ընթանում մեր տարածաշրջանում։ Թուրքիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում եւ տարածաշրջանի մյուս երկրներում կատարվող ներքաղաքական փոփոխությունները պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով: Այս պնդումը ճիշտ կլինի նաեւ հակառակ կողմից մոտենալու դեպքում՝ ներքաղաքական փոփոխություններն ազդում են միջազգային իրավիճակի վրա։10 նոյեմբերի, 2018 թ.ՎերլուծականԽորհրդարանական ընտրություններ. ով ի՞նչ հույսեր է փայփայումՈրքան մոտենում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկը, այնքան ավելի ակնհայտ են դառնում քաղաքական ուժերի մտադրությունները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը փորձում է ընտրողների համար ընդունելի ընտրացուցակ կազմել եւ ամենաքիչն է մտածում հաղթանակի մասին` որին ոչ ոք չի կասկածում: Ամենաշատ իրարանցումն այլ կուսակցությունների շրջանում է: Նրանք համոզված են, որ բոլոր իրենց ջանքերն ուղղված են լինելու ընդդիմությանը հատկացվելիք մանդատների երեսուն տոկոսից առավելագույնը ստանալուն: Միայն երկու ուժ կարող է ունենալ այդպիսի հնարավորություն. դա…Մանվել Սարգսյան10 նոյեմբերի, 2018 թ.Ազատ ամբիոնՀայաստանը կընտրի՞ արդյոք ստեղծանարար քանդման մոդելըՀայաստանը, որպես պետություն, երբեւիցե աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների համատեքստում մասնակիցը չի եղել այն փոփոխությունների, որոնք բեկումնային պահեր են մտցրել համաշխարհային զարգացումների մեջ: Այդ զարգացումները միշտ անուղղակիորեն են գտել իրենց անդրադարձը մեր պետության ու հասարակության կյանքում: Սակայն մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց լոկալ գործընթացի շնորհիվ որոշակի բեկում մտցնել պետության շրջափուլի մեջ:Մարինա Մուրադյան10 նոյեմբերի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՆոյեմբերի 3-10Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում իր աշխատանքն էր սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Քննարկման էին դրված միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման, մարտահրավերների հակազդեցության մեխանիզմների կատարելագործման եւ Կազմակերպության ռազմական ներուժի զարգացման խնդիրները: Մի շարք հարցեր, այդ թվում նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը, պետությունների…10 նոյեմբերի, 2018 թ.Գրքի մեկնություն«Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը», Ռիտա ՀարությունյանՀեղինակը պատկերավոր եւ հանրամատչելի կերպով ընթերցողին է ներկայացնում մեր թվարկությունից առաջ IV դարի մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու նրա ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Արդի հայ պատմագրության մեջ, թերեւս, չկա ամբողջական աշխատություն Ալեքսանդր Մակեդոնացու մասին, ուստի առաջարկվող գիրքը մի համեստ փորձ է՝ լրացնելու այդ բացը:10 նոյեմբերի, 2018 թ.