#32/2022
18 սեպտեմբերի, 2022 թ.
ԽմբագրականՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՉԿԱ, ԵԹԵ… Րաֆֆի ՀովհաննիսյանԹշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց եւ դարձյալ այսօր:
ՎերլուծականԳնում ենք դեպի ոստիկանապետությունՄի քանի օր առաջ երեք երիտասարդ Ազատության հրապարակից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Երեքն էլ՝ իրենց հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատճառով, մարմնական տարբեր վնասվածքներով էին, տղաներից մեկի վերնաշապիկը պատռոտված էր, մյուսը, որ 44-օրյա պատերազմից ողնաշարի խնդիր էր հետը բերել, ուժեղ հարվածներից չէր կարողանում ուղղել մեջքը: Ո՞րն էր բերման ենթարկվածների մեղքը, ինչո՞ւ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի: Ականատեսների պատմելով՝ երիտասարդները հասարակական կարգ չէին խախտել եւ չէին ընդդիմացել կամ վիրավորել օրենքի պահապաններին:
Ազատ ամբիոնՊուտինը դաս է տալիս, Նիկոլը պաս է տալիսՆախորդ շաբաթ ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում տեղի ունեցած՝ «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան 7-րդ տնտեսական համաժողովի լիագումար նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի մտքեր արտահայտեց, որոնք լայն քննարկման առարկա դարձան ինչպես այնտեղ, այնպես էլ հայ հանրության մեջ, քանի որ դրանցից կարելի էր հօգուտ Արցախի եւ Հայաստանի ուսանելի դասեր քաղել։
Շաբաթվա անցուդարձ10-17 սեպտեմբերիԱնցած երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի եւ այլ հատվածներում սկսել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետերից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ ծանր։ Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ, ինտենսիվորեն թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները: Ժամը 11:00-ի դրությամբ՝ հայկական կողմն ուներ 49 զոհ, վիրավորների թիվը չէր…
Գրքի մեկնությունՇառլ-Տիրան Թեքեյան, «Քառամյա պատերազմն Արեւելքում. ֆրանս-հայկական գործընկերությունը պատերազմի ընթացքում»Ինչի՞ մասին է հայկական հինավուրց եւ նշանավոր «Թեքեյան» տոհմի շառավիղներից մեկի՝ Շառլ-Տիրան Թեքեյանի (1887-1965) երկլեզու հուշագրությունը: Պատասխանը շատ դիպուկ համառոտված է գրքի վերջաբանում: Ահավասիկ՝ Հայաստան: 1915 թվական: Գաղթ: Սով: Համաճարակ: Մահ: «Արյուն էր հեղվում եւ ասվում, որ Հայաստանն արյամբ միայն պիտի վերածնվի: Հայկական հողատարածքները ծածկված են դիակներով ու ոսկրակույտերով…»: