#3/2020
1 փետրվարի, 2020 թ.
ԽմբագրականԽոսքի ազատությունը եւ պատասխանատվությունըԽոսքի ազատության իրավունքը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել, սակայն ժամանակաշրջանից կախված`ունեցել է իր առանձնահատկությունները: 1990-ականներից ի վեր անկախ իշխանությունները տարբեր կերպ փորձել են այն սահմանափակել։ Առաջին նախագահի կառավարման շրջանում նմանօրինակ դրսեւորումներն ավելի ակնբախ էին` փակվում էին թերթեր, կուսակցություններ, ծեծի էին ենթարկվում խմբագիրներ ու լրագրողներ։ Հաջորդ փուլում կոշտ եղանակներին փոխարինելու եկան խոսքի ազատության սահմանափակման առավել մեղմ ձեւեր` «պարգեւատրումների», շահագրգռությունների այլեւայլ եղանակներով մամուլը եւ հեռուստաեթերը դարձնել վերահսկելի։ Չմոռանանք,…
ՎերլուծականԺնեւյան բանակցություններ. ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուրԵրբ լրատվամիջոցներում հայտնվեց Ժնեւում հունվարի 29-30-ը Հայաստանի եւ Ադբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին հաղորդումը, պահի գլխավոր հարցը այդ հանդիպման մտադրությունները դարձան: Թեպետ երկու կողմի հանրություններն արդեն սովոր են ոչինչ չսպասել այդպիսի հանդիպումներից, ներկա պահը, այնուամենայնիվ, որոշակի առանձնահատկություն ունի:
Ազատ ամբիոնՀեղափոխությո՞ւն, հեղաշրջո՞ւմ, տեղափոխությո՞ւն, իսկ միգուցե բոլորովին ա՞յլ բանԱրդեն շուրջ մեկ տարի ութ ամիս է անցել Հայաստանում 2018թ․ տեղի ունեցած գարնանային հայտնի իրադարձություններից։ Սակայն մինչ օրս ինչպես հայ հասարակության, այնպես էլ համաշխարհային հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին հետաքրքրում է, թե այնուամենայնիվ ի՞նչ է կատարվել ու կատարվում Հայաստանում։ Արդյո՞ք տեղի ունեցածը հեղափոխություն էր, հեղաշրջում, թե, այնուամենայնիվ, իշխանափոխություն կամ, ինչպես արդեն շատերն են պնդում, ուղղակի տեղափոխություն։ Իսկ միգուցե Հայաստանում կատարվածը բոլորովին ա՞յլ բան էր։ Ահա այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կփորձենք գտնել «ժամանակների խաչմերուկում»`…
Շաբաթվա անցուդարձ25 հունվարի - 1 փետրվարիԱնցած շաբաթ օրը` հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս տվեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ Փաշինյանը նախ ներկայացրեց բոլոր ոլորտներում Նոր Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին վկայող 100 փաստ: Լրագրողներին նախապես բաժանվել էր փաստերի այդ «հարյուրյակն» ամփոփող բրոշյուրը, որն աշխատանքային տարբերակն էր, իսկ ասուլիսից հետո տարածվեց վերջնական խմբագրված տարբերակը:
Գրքի մեկնությունԴանիել Սմիթ, «Մտածել ինչպես Այնշթայնը»«Կյանքը հեծանիվ վարելու պես է: Որպեսզի չկորցնեք հավասարակշռությունը, դուք պետք է անընդհատ շարժվեք»։