#28/2018
24 օգոստոսի, 2018 թ.
ԽմբագրականՈրպեսզի ողջ էներգիան «շչակը չկլանի»Լճացման շրջանի խորհրդային ժամանակներում մի զվարճապատում կար: Կուսակցական մի գաղափարախոսի հարցնում են. «Ինչո՞ւ հեղափոխության գնացքն այդպես էլ չհասավ մինչեւ կոմունիզմ»: Սա պատասխանում է. «Որովհետեւ ամբողջ էներգիան կլանեց շչակը»:
ՎերլուծականԱմբիցիաներ եւ ռոմանտիզմ. Հակահեղափոխության ուրվականըԱնցած շաբաթավերջին Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թերեւս աննախադեպ էր Հայաստանի ողջ պատմության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է անակնկալներ մատուցել, այս անգամ որոշել էր նոր կառավարության 100-օրյա գործունեության արդյունքներն ամփոփել եւ առաջիկայի անելիքներն ու ծրագրերը հանրությանը ներկայացնել ուղղակի Հանրապետության հրապարակում, որտեղ նրա կոչով օգոստոսի 17-ին հավաքվել էին 100 հազարից ավելի քաղաքացիներ:
Ազատ ամբիոնԿառավարությո՞ւնն է ժողովրդի համար, թե՞ ժողովուրդը՝ կառավարությանՍկսած ապրիլից՝ Հայաստանում բազմաթիվ անսովոր երեւույթներ են տեղի ունենում: Դրանցից մեկը, թերեւս, այն է, որ առաջին անգամ կառավարությունն անհամեմատ ավելի ժողովրդավար է, քան ինքը՝ ժողովուրդը: Երկար տարիներ կիսաավտորիտար համակարգում ապրած հասարակությունն իներցիայով շարունակում է մտածել եւ գործել հին մոդելով, ինչը խաթարում է պետության կայացման կառուցողական ընթացքը:
Շաբաթվա անցուդարձՕգոստոսի 18-25Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր դատական իշխանություններին՝ պնդելով անցումային արդարադատության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հայտարարել էր, որ առաջիկայում կքննարկվի այդ հարցը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի դատաիրավական ոլորտում կա նախկին համակարգի որոշակի ազդեցության պահպանում, ինչպես նաեւ կան օրենսդրական խնդիրներ նախկինում կատարված հանցագործությունների, ապօրինի հարստացման դեպքերի լիարժեք բացահայտման առումով: Ընդդիմությունը՝ հանձին Հանրապետական կուսակցության, կոշտ քննադատության դիրքերից է անդրադառնում անցումային արդարադատության…
Գրքի մեկնությունՍուսաննա Հարությունյան, «Անհաշտ վեպեր»«Անհաշտ վեպեր». այսպես է կոչվում արձակագիր Սուսաննա Հարությունյանի վերջերս լույս տեսած գիրքը, որն իր մեջ ներառում է «Սուրբ ստրուկներ» եւ «Եթե բացառենք գիշերը» վեպերը։
ՀարցազրույցԱտոմ Մարգարյան. «Առկա տնտեսական ֆոնը հնարավորություն է տալիս անցնել ավելի լուրջ քաղաքականության»Հանրապետության հրապարակում կառավարության 100-օրյա գործունեության արդյունքներն ամփոփելիս` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ԱՎԾ տվյալներին, հայտարարեց, որ Հայաստանում աննախադեպ իրողություն է գրանցվել` երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո տնտեսության բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել: Ինչպե՞ս է մասնագիտական շրջանակներում գնահատվում նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը: Թեմայի շուրջ է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ «Հայացքի» զրույցը: