Ընթացիկ համար#43/2026
Համար

#27/2024

13 հուլիսի, 2024 թ.

ԽմբագրականՊատմություն մոգոնողներըԱնգլիացի հանրահայտ գրող Ջորջ Օրուելի կարծիքով՝ ով վերահսկում է պատմությունը՝ վերահսկում է ապագան։ Նշանավոր «Անասնաֆերմայի» եւ «1984»-ի հեղինակն ակնարկում է, որ պատմության շարադրումը քաղաքական ենթատեքստ ունի՝ ով այն իրականացնում է, նա էլ ձեւակերպում է իր իշխանության օրինակարգությունը։ Հանգամանքների բերումով, ի դժբախտություն Հայաստանի, 2018-ից հետո իշխանության եկած խմբակի հիմնական զբաղմունքը հին, նոր եւ նորագույն պատմության խմբագրումն ու սրբագրումն է: Դա ունի երկու հիմնական նպատակ.13 հուլիսի, 2024 թ.ՎերլուծականՍահմանադրությունը եւ Փաշինյանի խորտակվող նավըՀուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը, լավ առիթ էր, որպեսզի Փաշինյանը նորից, այս էլ որերորդ ագամ, անդրադառնա Հայաստանի երրորդ հանրապետության Մայր օրենքի փոփոխության թեմային: Ընդ որում՝ խոսքը ոչ թե սահմանադրական փոփոխությունների մասին է, այլ՝ զրոյից բոլորովին նոր Սահմանադրություն գրելու: Բայց նախ՝ փոքրիկ մի տեղեկանք. 1991թ. անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց Հիմնադիր-նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման նախավերջին տարում՝ 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, եւ այդ օրն էլ հռչակվեց պետական տոն:Գեւորգ Բրուտենց13 հուլիսի, 2024 թ.Ազատ ամբիոն«Հայկ Նահապետ». ուղերձներ անցյալիցՍիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, գրքերի եւ ֆիլմերի հեղինակ Արմենուհի Դեմիրճյանից վերջերս իր հրատարակած՝ «Հայկ Նահապետ» վիպակը նվեր ստացա։ Ինձ հետաքրքրեց այդ գիրքը նոր օրերի համադրության մեջ, որի նյութը բխում է նաեւ մանկավարժի իմ մասնագիտությունից։ Կարդացի մի շնչով, նոր հայացքով՝ հին ու նոր օրերի Հայաստանը հայացքիս առջեւ, երբ հազարամյակներ առաջվա «պատմական Հայաստանի տարածքը, որտեղից հայերը մեկնում էին կառուցման աշխատանքների, սփռվում էր մինչեւ Միջագետք»։Նատաշա Պողոսյան13 հուլիսի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ6-13 հուլիսի 2024թ.Անցնող շաբաթվա մեկնարկը հարեւան Իրանում նշանավորվեց երկրի նոր ղեկավարի ընտրությամբ: ԻԻՀ առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը դարձավ երկրի 9-րդ նախագահը՝ արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների մոտ 53,6 տոկոսը։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնեց Իրանի Ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդվեց, որ բոլոր 30.530 մլն քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանը հավաքել է 16.384 մլն ձայն: Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին ստացել է 13.538 մլն ձայն կամ ընտրողների քվեների 44,3…13 հուլիսի, 2024 թ.Գրքի մեկնությունՄարկ Լեւի «Իսկ եթե դա ճիշտ էր…»Ֆրանսիացի գրողի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում եւ համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003թ.-ին Ֆրանսիայում վաճառվել է 212.800 օրինակ:13 հուլիսի, 2024 թ.