Ընթացիկ համար#43/2026
Համար

#27/2018

18 օգոստոսի, 2018 թ.

ԽմբագրականԻ զորո՞ւ է Քոչարյանն ազդել քաղաքական գործընթացների վրաՀայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը ներքաղաքական օրակարգ բերեց այն հարցը, թե ի զորու է արդյոք ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն ազդել ներհայաստանյան գործընթացների վրա: Թեպետ մինչ այդ էլ «թավշյա» հեղափոխությանը սպառնացող վտանգների, հակահեղափոխական ուժերի փոխվրեժի հնարավորության թեման լայնորեն արծարծվում էր, սակայն օգոստոսի 13-ից հետո, երբ հրապարակվեց խնդրո առարկա որոշումը, այդ սպառնալիքներն ինչ-որ առումով «միս ու արյուն» ստացան։ Այժմ տիրապետող մտայնությունն այն է, որ Քոչարյանի ազատ արձակմամբ՝ քաղաքական իրավիճակի վրա ազդելու վերջինիս…18 օգոստոսի, 2018 թ.ՎերլուծականԱրցախի քաղաքական դասը մնացել է բախտի քմահաճույքինՀայաստանում ակտիվ ներքին գործընթացների խորապատկերին Արցախը հայտնվել է լճացման մեջ: Խոսքը քաղաքականապես գործուն միջավայրի մասին է` ինչպես իշխող ընտրախավի, այնպես էլ ընդդիմադիր տրամադրված շրջանակներում:Մանվել Սարգսյան18 օգոստոսի, 2018 թ.Ազատ ամբիոնԿարեւոր քայլ ինքնիշխանության ճանապարհինՀուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին, մարտիմեկյան իրադարձությունների լայն լուսաբանման խորապատկերին, որոնք մեծ արձագանք գտան միջազգային ասպարեզում, Հայաստանում աննկատ տեղի ունեցավ ռուսական սահմանապահ զորքերի աշխատանքների աշխուժացում: Հուլիսի 25-ին հայ-թուրքական սահմանը խախտելիս` ռուս սահմանապահները ձերբակալեցին 5 աֆղանցիների, օգոստոսի 2-ին` մի թուրք երիտասարդի, ով նույնպես փորձում էր խախտել սահմանը, իսկ օգոստոսի 7-ին`Բանգլադեշի մի քաղաքացու: Օգոստոսի 8-ին ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ջոկատի նախկին զինծառայող Արմեն Մարգարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին եւ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, որ…Կարապետ Կալենչյան18 օգոստոսի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՕգոստոսի 11-18Ինչպես նախապես ծանուցվել էր, «Հայացք Երեւանից» (ACNIS reView) կայքէջի խմբագրակազմը հուլիսի 16-ից հերթական աշխատանքային արձակուրդում էր: Դրա հետ կապված` «Հայացքի» շաբաթական թարմացումներից դուրս է մնացել հուլիսի 14-օգոստոսի 11 ժամանակահատվածը` լուսաբանումից դուրս թողնելով նաեւ մի շարք կարեւորագույն անցքեր, որոնց էլ հակիրճ կանդրադառնանք` նախքան հաշվետու շաբաթվա անցուդարձի մեկնաբանումը: Այսպես.18 օգոստոսի, 2018 թ.Գրքի մեկնությունՀրանտ Մաթեւոսյան, «Անտիպներ»Հրանտ Մաթեւոսյանի «Անտիպներ» երկհատորյակը հնարավորություն կտա ընթերցողին վերստին անդրադառնալու սիրելի հեղինակի ստեղծագործությանը, անտիպ գործերի միջոցով նորովի առնչվելու Հրանտ Մաթեւոսյանի նաեւ հետանկախության շրջանի գործերին եւ դրանց օգնությամբ վերաիմաստավորելու մեր վերջին տասնամյակների իրականությունը:18 օգոստոսի, 2018 թ.Հարցազրույց«Ռոբերտ Քոչարյանը բացարձակ անձեռնմխելիություն չունի». փաստաբան Նորայր ՆորիկյանՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Հուլիսի 26-ին Քոչարյանը կալանավորվեց, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեց նրան: Այս եւ շաբաթվա աղմկահարույց այլ դեպքերի շուրջ զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:18 օգոստոսի, 2018 թ.