#25/2019
9 օգոստոսի, 2019 թ.
ԽմբագրականԱպագայի շուրջ բանավեճ` առանց կառավարող կուսակցության մասնակցությա՞ն…Այսօրվա Հայաստանը հայտնվել է գաղափարական փակուղում։ Գործող իշխանությունը` ի դեմս վարչապետի, հայտարարում է, որ իրենք «իզմ»-եր չունեն, այսինքն` ոչ մի գաղափարախոսություն չեն դավանում։ «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նոր կազմի ընտրությունների ժամանակ` այս տարվա հունիսի 14-ին, նա ասել է.
ՎերլուծականՀայաստանի քաղաքական համակարգը պաշտպանված չէ կողմնակի ազդեցություններիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքը որոշակի պարզություն մտցրեց Արցախի ներքաղաքական իրավիճակում: Փաշինյանը հասկացրեց, որ Հայաստանը կդառնա 2020թ. արցախյան ազատ ընտրությունների երաշխավորը: Ընդորում` նա միանգամայն հստակ ակնարկեց, որ պայքարի ուժային եղանակներն անթույլատրելի են: Սա չէր կարող չազդել Արցախում պաշտոնաթող գեներալ Սամվել Բաբայանի շարունակվող քաղաքական «դյուցազներգության» վրա: Մինչ այդ էլ գեներալն իրականում հույս չուներ, որ կարող է հասնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի: Նրա վերջին հայտարարություններից նկատելի էր, որ արդեն խաղադրույք է…
Ազատ ամբիոնՀյուսիս-հարավ միջանցքը եւ ՀայաստանըԱնկախ Հայաստանի ձեւավորումից ի վեր մենք գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ: Միայն Վրաստանն ու Իրանն են մեզ հնարավորություն տալիս շփվելու արտաքին աշխարհի հետ: Ադրբեջանն ու Թուրքիան հետեւողականորեն եւ նպատակամետ կերպով անում են ամեն ինչ` մեզ հնարավորինս մեկուսացնելու համար: Բնական է, որ մեր կառավարությունն անընդհատ ուղիներ է փնտրում երկու հարեւան պետությունների կողմից շրջափակումը հաղթահարելու եւ դրա հետեւանքները մեղմելու համար: Այս հարցում առաջնային դիրք են գրավում մի կողմից Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող տրանսպորտային երակները, մյուս կողմից՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ու…
Շաբաթվա անցուդարձ3-10 օգոստոսիՍտեփանակերտում գտնվող` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու առաջնորդները քննարկել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Փաշինյանն Արցախում էր Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Միջոցառմանը, որն անցկացվում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Հայաստանի եւ Արցախի վարչապետները հանդես են եկել ելույթով:
Գրքի մեկնությունԴավիթ Պետրոսյան, «Կարսի 1920թ. ինքնասպանները»Դավիթ Պետրոսյանի նոր աշխատությունը լուսավորում է «Կարսի 1920թ. անկման» իրական պատճառները, մեկտեղում է այդ օրերի բարոյահոգեբանական դրությամբ պայմանավորված ինքնասպանությունների մանրամասները` որոշակիացնելով մինչ այս ցաքուցրիվ եղած պատկերը: