Ընթացիկ համար#43/2026
Համար

#21/2018

8 հունիսի, 2018 թ.

ԽմբագրականԱրցախ՝ ոտնահարված արդարությունՀայաստանում հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունը չէր կարող չազդել Արցախի ներքին իրավիճակի վրա: Շուտով մարդիկ փողոցներում իրենց հանդեպ արդարացի վերաբերմունք պահանջեցին եւ... «թռան» բարձրաստիճան պաշտոնյաների «գլուխները»: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այդ մասին որեւէ հայտարարություն չարեց: Ըստ երեւույթին, որոշեց, որ առանց այդ էլ բոլորի համար ամեն ինչ պարզ է: Բողոքավոր քաղաքացիները նույնպես առանձնապես չէին ցնծում, հավանաբար, ոչ ոք չհամարեց, որ նախագահն իրենց լավություն է արել: Ամենայն հավանականությամբ, բոլորը կարծում էին, որ Բակո Սահակյանը չէր համարձակվի անտեսել այն մարդկանց պահանջը, որոնք…8 հունիսի, 2018 թ.ՎերլուծականՆոր Հայաստանի հին արդարադատությունըԱվտորիտար վարչակարգերի համար օրենքը սկզբում դիտվում է որպես իշխանության յուրացումը սահմանափակող օղակ, սակայն արդարադատության համակարգը որոշակի ատրոֆիայի ենթարկվելու արդյունքում հնարավոր է դառնում օրենքները վերածել իշխանության պահպանման եւ թշնամիներին պատժելու ազդեցիկ գործիքակազմի: Այսինքն՝ իշխանության ամբողջական յուրացումը տեղի է ունենում օրենքների պրոֆանացիայի միջոցով: Ինչպես ժամանակին ասել է Պերուի նախագահ Օսկար Բենավիդեսը, ընկերներիս ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք: Այս կանխադրույթը լիարժեք կիրառում էր գտել Հայաստանում:Մարինա Մուրադյան8 հունիսի, 2018 թ.Ազատ ամբիոնԿառավարման համակարգի բանալինԱզգային ժողովի՝ հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Գործադիրն այսուհետ կարող է առանց քաղաքական խոչընդոտների, բնականոն ճանապարհով ձեռնամուխ լինել իր նախանշած ոլորտային ծրագրերի ու բարեփոխումների իրականացմանը:Սարո Սարոյան8 հունիսի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՀունիսի 2-9Նախորդ շաբաթավարտին գործադիրը հավանություն է տվել իր ծրագրին եւ նախագիծն ուղարկել Ազգային ժողով` Արա Բաբլոյանին առաջարկելով հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ եւ օրակարգում ընդգրկել նաեւ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային ու ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:8 հունիսի, 2018 թ.Գրքի մեկնությունՆիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը»«Երկրի հակառակ կողմը» վեպը Նիկոլ Փաշինյանի՝ ընդհատակում գտնվելու տարիների ստեղծագործական պրպտումների արգասիքն է։ Այն «Հայկական ժամանակ» օրաթերթում հատվածաբար տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին: Դա հետմարտիմեկյան այն ժամանակաշրջանն էր, երբ իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար նա ընդհատակ էր անցել եւ գտնվելու վայրն անհայտ էր։ Հեղինակը նկարագրում է, թե ինչպես է ինքն անօրինական ճանապարհով լքում Հայաստանը՝ լինելով հետախուզման մեջ։8 հունիսի, 2018 թ.