Ընթացիկ համար#43/2026
Համար

#20/2020

29 մայիսի, 2020 թ.

ԽմբագրականԻնքնիշխանության վախՍարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակի տոնակատարությունը հանրության շրջանում տարբեր հույզեր ու բանավեճեր է առաջացրել: Գլխավորապես ուշադրության կենտրոնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի եւ հանդիսավոր միջոցառումների գաղափարական բնույթի միջեւ կտրուկ հակասությունը: Ավելին՝ պաշտոնական ելույթներում ոչ հաճախ օգտագործվող «ինքնիշխանություն» եւ «սեփական ուժերի ապավինում» հասկացությունները շատերին ոչ միայն ոգեւորություն էին պատճառում, այլեւ՝ ավանդական վախ «աշխարհի առջեւ»: Եվ հենց այդպիսի վախի արտահայտություն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի…29 մայիսի, 2020 թ.ՎերլուծականԱրցախ. քաղաքական նպատակահարմարության հաղթարշավըԴատելով սոցցանցերում ընթացող բանավեճերից, հայ հանրությունն ավելի ու ավելի է խճճվում Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների թնջուկում: «Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, բայց եւ հակահեղափոխություն տեղի չունեցավ»` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս թեւավոր խոսքը ամենալավն է բնորոշում այն վիճակը, որը կարելի է պերմանենտ քաղաքական դիֆուզիա անվանել: Բոլոր հայտնի քաղաքական գործիչների գործողություններում որեւիցե արժեքային կողմնորոշիչի իսպառ բացակայությունն այդ գործընթացի բնորոշ գիծն է:Մանվել Սարգսյան29 մայիսի, 2020 թ.Ազատ ամբիոն«Հեռախոսային» արդարադատությունԴատաիրավական համակարգի բարենորոգչության թեման իշխանափոխությունից հետո անցած երկու տարում ամենաքննարկվողներից մեկն է, ինչը պատահական չէ: Այն պետությունները, որոնց հաջողվում է կառուցել իշխանության մյուս երկու թեւերից լիարժեք անկախություն երաշխավորող եւ միջազգային չափանիշներին վայելող դատական համակարգ, շատ արագ գտնում են իրենց տեղը ժողովրդավարական զարգացած երկրների շարքում: 2018 թվականի մայիսին Հայաստանը ստացավ այդպիսի հնարավորության, բայց չկարողացավ օգտագործել: Փոխանակ անհապաղ ձեռնամուխ լինելու ոլորտի բարեփոխումներին, «իմքայլականները», մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ առ ժամանակ…Գեւորգ Բրուտենց29 մայիսի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ23-30 մայիսիՄամուլի տեղեկացմամբ` մայիսի 24-ի լուսադեմին դիմակավորված անձինք Քաջարանի քաղաքապետի մերձավոր շրջապատից 4 երիտասարդի ձերբակալել եւ բերման են ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որտեղ նրանց նկատմամբ բռնություններ են կիրառվել: Այդ առնչությամբ քաղաքում լարված իրավիճակ էր առաջացել, քանի որ ոստիկանության շենքի առջեւ հավաքվածները` ձերբակալվածների հարազատներն ու հարյուրավոր այլ քաջարանցիներ, պահանջում էին ազատ արձակել իրենց համաքաղաքացիներին: Ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները` չնայած սխալմամբ բերման ենթարկված, ապաեւ ազատ արձակված Նվեր Խաչատրյանի մարմնի վրա…29 մայիսի, 2020 թ.Գրքի մեկնությունԱգաթա Քրիստի, «Եվ ոչ ոք չմնաց…»«Եվ ոչ ոք չմնաց…»-ը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դեդեկտիվ վեպը եւ ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սեւամորթներ» վերնագրով:29 մայիսի, 2020 թ.