#20/2019
31 մայիսի, 2019 թ.
ԽմբագրականԻրավական աններդաշնակություն ՀայաստանումՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ապաեւ երկրորդ անգամ ազատ արձակման հետ կապված իրադարձությունները քաղաքական ուժգին արձագանք առաջ բերեցին, որը համեմատելի է յոթբալանոց երկրաշարժի հետ: Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վճիռ կայացրած դատավորը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի քաղաքական ուժերին ստիպեց բաց խաղալ՝ սեղանի վրա դնելով բոլոր խաղաթղթերը: Ամբողջությամբ վերցված հասարակության համար դա դրական երեւույթ է, քանի որ թույլ էր տալիս անցկացնել բոլոր քաղաքական ուժերի յուրօրինակ լյուստրացիա, ցույց տալ ժողովրդին, թե ով՝ ով է եւ ում շահերն է պաշտպանում:
ՎերլուծականՉզբաղվես Սահմանադրությամբ՝ ինքը կզբաղվի քեզնով...Մայիսի 29-ին ԱԺ-ում կառավարության անդամների՝ պատգամավորների հարցերին պատասխանելու հերթական նիստի օրը անհարմար իրավիճակում հայտնվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նիստից առաջ լրագրողները հետաքրքրվեցին Միրզոյանից, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ այդ օրը վարչապետը ներկա չէ կառավարության հետ հարցուպատասխանին [1]։ Վերջինս նախ պնդեց, որ դա օրենքի խախտում չէ եւ հորդորեց լրագրողներին օրենքը կարդալ։ «Եթե կառավարության անդամը՝ այդ թվում վարչապետը, երկրում չէ, ապա նա, բնականաբար, չի կարող այստեղ լինել»,- ասաց ԱԺ նախագահը։ Սակայն լրագրողները համառորեն սկսեցին Միրզոյանին հիշեցնել, որ 2017 թվականի այսպիսի մի…
Ազատ ամբիոնՄիակըԴեռ չծնված՝ հայտնվեցի հրաշագեղ ալ կարմիր վարդերի մեջ՝ ողողված արևի պայծառ ճաճանչափայլով: Որ կողմը նայես՝ կարմիր է, բայց ես վախենում էի. վարդերի վառ դաշտն անծայրածիր էր: Վախը հետզհետե վերածվեց հետաքրքրասիրության, և ես որոշեցի մի վարդ պոկել, բայց նա միանգամից ծակեց մատս, ու ես այն մի կողմ նետեցի: Վազեցի հեռուներին ընդառաջ՝ դեպի ալ կարմիր ծովը: Վարդերը ծակում էին ոտքերս, բայց ես անտեսում էի ցավը և շարունակում ճանապարհս: Զգում էի բնության այդ հրաշալիքի անզուգական բույրը: Թեթև քամին փչում էր դեմքիս, իսկ արևի ճառագայթները մատնացույց էին անում սկիզբ առնող մի նոր ճանապարհ: Երբեմն կանգ էի առնում՝…
Շաբաթվա անցուդարձ25 մայիսի - 1 հունիսիՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում էր, որտեղ մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Այն հոբելյանական է. բոլորել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ստորագրման եւ կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Փաշինյանը եւ Նազարբաեւը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության…
Գրքի մեկնությունՀովիկ Չարխչյան, «Չարենցի կրակոցը»Գիրքն արտացոլում է հանճարեղ բանաստեղծի բուռն ու հակասական կյանքի մի դրվագը` լի անակնկալ զարգացումներով ու շրջադարձերով: Նրանում տեղ գտած յուրաքանչյուր փաստ, իրադարձություն ունի իր նախահիմքը, հավաստի սկզբնաղբյուրն ու պատմական արժանահավատությունը: Նորահայտ փաստերի, վկայությունների եւ վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է մեծ գրողի՝ թռիչքներով ու անկումներով լի կյանքի տվյալ հատվածը՝ նորովի մատուցելով ինչպես Չարենցի մարդկային էությունը, այնպես էլ նրա ժամանակաշրջանն իր բարքերով, եւ իրադարձությունների ընթացքը: