Ընթացիկ համար#43/2026
Համար

#16/2020

2 մայիսի, 2020 թ.

ԽմբագրականՀեղափոխությունները եւ պետական ինստիտուտներըՀայտնի հեղափոխությունների պատմությունների ուսումնասիրությունը բերում է բոլոր հետհեղափոխական զարգացումներին բնորոշ մեկ ընդհանուր եզրահանգման։ Ֆրանսիական, ռուսական եւ մյուս հեղափոխությունների ժամանակաշրջանների ականատեսները միաբերան պնդում են, որ հեղափոխություններից հետո, որպես կանոն, նկատվում են պետական ինստիտուտների այլասերման ու բարոյական բարքերի անկման դեպքեր։2 մայիսի, 2020 թ.ՎերլուծականՔաղաքակրթության ճգնաժամԱյն պահից ի վեր, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց կորոնավիրուսի համավարակի փաստը, ողջ աշխարհում բանավեճեր սկսեցին արդի քաղաքակրթության հետ տեղի ունեցող փոխակերպումների էության մասին: Այդպիսի բանավեճերի խթանումը մեծապես պայմանավորված էր կլիմայի տաքացման եւ բնական աղետների հաճախացման խնդիրներով: Գրեթե ամեն օր տարբեր գիտական հրատարակություններում լույս են տեսնում տեսական աշխատություններ, որոնք բնութագրում են մարդկային քաղաքակրթության խորքային փոխակերպումների տրամաբանությունը: Այդ թեմայի նկատմամբ հետաքրքրությունն ի հայտ է եկել դեռեւս անցած դարի 60-ական…Մանվել Սարգսյան2 մայիսի, 2020 թ.Ազատ ամբիոնԱրտախորհրդարանական ընդդիմության որոնումներումԻշխանության բոլոր տարրերը, որոնք ներառում են նրա առանցքային հիմքերը, փոփոխման աղբյուրներն ու իրացման սկզբունքները, ենթակա են հետազոտողների եւ փորձագետների անդադրում ուսումնասիրությանը: «Ընդդիմություն» հասկացությունն ինքնին իշխանության կախյալ բաղադրիչն է: Հենց քաղաքական իշխանության բնույթն է որոշում ընդդիմությունը: Բնակչության շահերի անտեսում, ընդունված որոշումների վերահսկողության համար ընտրախավերի պայքար` այս ամենը հող է պատրաստում քաղաքական ընդդիմության ի հայտ գալու համար:Կարապետ Կալենչյան2 մայիսի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ25 ապրիլի - 2 մայիսիԱպրիլի 25-ին եւ հետագա մի քանի օրերին Կառավարության շենքի մոտ տեղի էին ունենում բողոքի գործողություններ, որոնց մասնակիցները պահանջում էին միացնել իրենց գազն ու հոսանքը, ինչպեսեւ արտակարգ դրությամբ պայմանավորված հետաձգել գազի եւ էլեկտրաէներգիայի համար վճարումների ժամկետները: «Կառավարությունը եւ պարետատունը մեզ արգելում են աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասում էին ցուցարարները: Բողոքի մասնակիցները հետեւում էին միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները, իսկ շենքի մոտ հերթապահող ոստիկանները հորդորում էին արագ ավարտել բողոքի գործողությունը եւ հեռանալ:2 մայիսի, 2020 թ.Գրքի մեկնությունՓոլ Օֆիթ, «Մահաբեր ընտրություն»Ամերիկացի գիտնական, մանկաբույժ, վարակաբան Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետեւանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերը քողազերծում է պատվաստանյութերի հետեւանքների մասին տարածված սարսափելի պատմությունները: Սա այն գիրքն է, որի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ինչ են պատվաստումներն ու ինչքանով են դրանք կարեւոր մարդկային կյանքերի համար: Այն հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերն ու 25 տարվա քրտնաջան ուսումնասիրություններից հետո հայտնագործեց ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը, որը միլիոնավոր մանուկների կյանքեր է փրկել: Գիրքը թարգմանվել է…2 մայիսի, 2020 թ.