#14/2018
20 ապրիլի, 2018 թ.
ԽմբագրականԸնդհարում Անցյալի եւ Ապագայի միջեւՎերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք տեսնելու երկու տարբեր Հայաստաններ։ Մեկը խորհրդարանում հավաքված կամազուրկ ու ապաքաղաքական փողկապավոր զանգվածն է, իսկ մյուսը փողոցում է՝ հանձին ուսապարկերով երիտասարդների։ Դրանք Անցյալի ու Ապագային Հայաստաններն են։ Երկու զուգահեռ աշխարհներ, որոնցից մեկը պայքարում է անցյալի կյանքը երկարաձգելու, իսկ մյուսը՝ ապագան իրականություն դարձնելու համար։ Այդ երկու Հայաստանները տարբեր իրականություններում են ապրում ու շփման եզրեր չունեն։ Նրանք միմյանցից բաժանված են ոստիկաններով։ Առաջինը քծնում է իր առաջնորդին՝ իր գոյության երաշխավորին, առանց որի դատապարտված է…
ՎերլուծականԻ՞նչ է կատարվում ՀայաստանումԵրեւանի եւ հանրապետության այլ քաղաքների փողոցներում անցկացվում է բողոքի ցույց՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության տեխնոլոգիայի հիման վրա: Ցուցարարները լիովին ճիշտ են այդ ամենն անում՝ խաղաղ, ընդունելի միջոցներով, որոնք թույլատրված են Սահմանադրությամբ: Ակցիան թափ է առնում՝ ճշգրիտ հաշվի առնելով Հայաստանում 2012թ. Մաշտոցի պուրակի պաշտպանության առաջին նման գործողության միջոցներն ու արդյունքները: Եվ այսօր ականատես ենք Հայաստանում քաղաքական պայքարի նոր եղանակի տեսլականի աստիճանական ընկալման: Այս շարժման ժամանակ առաջին անգամ բարձրացվեց քաղաքական խնդիր, իսկ նրա օրակարգը զուտ համապետական բնույթ ու…
Ազատ ամբիոնՀայաստանի չորրորդ նախագահի քաղաքական դեբյուտըՉնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանը հակասող մի շարք գործոններին, Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2018թ. մարտի 2-ին: Առաջին անգամ նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության թեմային կարելի էր մի ամբողջ ուսումնասիրություն նվիրել, սակայն դա չէ գլխավորը: Ժողովրդին եւ Հայաստանի Սահմանադրությանը հավատարմության երդում տալու պահին, որը նա արեց ձեռքը դրած «Աստվածաշնչի» վրա ու երդվելով «առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով», ներդնել իր ողջ եռանդը «ազգային միասնության ամրապնդման…
Շաբաթվա անցուդարձԱպրիլի 14-21Աշխատանքային շաբաթը մեկնարկեց «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի հրապարակմամբ: Ըստ այդմ, երկուշաբթի առավոտյան ժամը 8։15 րոպեից նախատեսված էին զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններ: «Այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ. դուք ձեր մասով, ես՝ իմ, դրանք որեւէ մեկին վտանգի եւ ռիսկի տակ չեն դնում»,- նախօրեին հայտարարել էր Փաշինյանը` կոչ անելով ակցիան սկսել Երեւանի ծայրամասերը կենտրոնին կապող հիմնական երակները` Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյան կամուրջները…
Գրքի մեկնություն«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը էսսեների, բանաստեղծությունների ու մտորումների ժողովածու է, որի հիմքում ընկած է մարդկային անտարբերությունը՝ իրենից բխող ամենածանր հետեւանքներով։ Էսսեները բարձրաձայնում են մերօրյա խնդիրները, ցույց տալիս մարդկանց, որոնք հայտնվել են փակուղում, եւ նրանց անհրաժեշտ է ձեռք, որից բռնելով՝ կարող են դուրս գալ փակուղուց։ Կարդալով գիրքը՝ ընթերցողը կհանդիպի մանկատանը մեծացող երեխաների, ձմռան ցրտից սառչող անօթեւանի, ապակե իրեր վաճառող ծեր տատիկի, աբորտի գնացող մոր, խմիչքի հետեւանքով ընտանիքը քայքայած տղամարդու, ծերանոցում որդու գալստյանը սպասող մահամերձ պապիկի։