#13/2019
12 ապրիլի, 2019 թ.
ԽմբագրականՀետօլիգարխիկ Հայաստանի առօրյան. ճգնաժամ «սեփականություն-աշխատանք-պետություն» եռանկյունումՏնտեսվարող սուբյեկտների եւ պետական այս կամ այն մարմինների միջեւ պարբերաբար ծագող վեճերը, ինչպես երեւում է, սովորական են դառնում: Իրենց տնօրենի կալանավորման կապակցությամբ «Սպայկա» ընկերության աշխատողների բողոքի հուժկու ալիքը բերում է այն մտքին, որ երկիրը գործ ունի ոչ թե մասնավոր դիպաշարի, այլ ինչ-որ օրինաչափության հետ: Ավելի պարզ ասած՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեության նոր պայմաններին առնչվող անլուծելի խնդիրների մի կծիկի հետ: Թե ուր կարող է տանել այդ միտումը՝ առայժմ դժվար է ասել: Բայց մի բան պարզ է, որ «սեփականություն-աշխատանք-պետություն» եռանկյունում հարաբերությունների ոլորտը մտնում է…
ՎերլուծականՈրպեսզի ոլորտի պատասխանատուները ջրից չոր դուրս չգանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին աշխատանքային շրջայց կատարեց Նորագավիթում գտնվող Արարատյան մաքսատուն-վարչություն։ Այցի ընթացքում վարչապետին մտահոգեց տարածքի կեղտոտ, անվայելուչ տեսքը, ինչպես նաեւ աշխատակիցներից մեկի ոչ զգաստ կեցվածքը։ Իսկ սենյակներից մեկում նրան արդեն զայրացրեց անկյունում անխնամ գցված ՀՀ դրոշի նկատմամբ ծառայողների անբարեխղճությունը։ «Ով որ այս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի, ոչ մեկը»,- հենց տեղում կարգադրեց Փաշինյանը։ Ավելի ուշ վարչապետը տվյալ միջադեպին անդրադարձավ նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ գրելով. «Հայաստանի պետական կառավարման…
Ազատ ամբիոնՊետություն՝ առանց պետական գաղափարախոսության2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից անցել է մեկ տարի։ Հայ հասարակական եւ քաղաքական շրջանակներում կատարվածին տրվում են ամենատարբեր մեկնաբանություններ։
Շաբաթվա անցուդարձ6-13 ապրիլիՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ի առավոտյան այցելել է Նորագավիթի ավտոմաքսատուն, շրջել տարածքում, ծանոթացել պայմաններին: Նրան ուղեկցում էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը: Վարչապետը դժգոհել է մաքսատանը տիրող վիճակից, ինչպես նաեւ հերթերից, որոնց պատճառով մարդիկ ստիպված են մի քանի օր հերթ կանգնել: Նա առաջարկել է ժամկետ սահմանել, որից երկար չպետք է տեւի մեկ անձի սպասարկումը: Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս` Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է դիմել ԵՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն…
Գրքի մեկնությունԷրիխ Մարիա Ռեմարկ, «Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը»Գերմանացի գրողի, 20-րդ դարի ամենահանրահայտ եւ ընթերցվող հեղինակներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի վեպում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները: