Ընթացիկ համար#43/2026
Համար

#1/2020

17 հունվարի, 2020 թ.

ԽմբագրականԱնկախությո՞ւն, թե՞ ինքնիշխանությունՀայաստանի քաղաքական դիսկուրսում կարելի է հաճախ լսել «անկախության վերականգնում», «պայքար գաղութատիրության դեմ» արտահայտություններ, իսկ որոշ խմբեր, ովքեր ներկայանում են որպես այլընտրանքային նախաձեռնություններ, սպառնում են այդ պայքարն իրականություն դարձնել։ Փաստորեն Հայաստանում՝ ՄԱԿ-ի կողմից որպես ինքնիշխան (սուվերեն) երկիր ընդունվելուց, այսինքն՝ միջազգային հարաբերություններում լիարժեքորեն ինքնուրույն սուբյեկտ ճանաչվելուց հետո դեռ շարունակվում է պայքարը անկախ երկիր դառնալու համար։ Ինչո՞վ են տարբերվում «անկախ» եւ «սուվերեն» հասկացությունները։ Այդ տարբերությունը հասկանալը կարեւոր է, դա ոչ միայն…18 հունվարի, 2020 թ.ՎերլուծականՈ՞ւմ համար էր նախազգուշացում գեներալ Սուլեյմանիի սպանությունըԵրկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ուժերով 2020 թվականի հունվարի 3-ին սպանվեց Կասեմ Սուլեյմանին, կարելի էր նկատել, թե ինչպես կայծակնային արագությամբ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց Լիբիայի հիմնախնդիրը: Մի շարք փորձագետներ սկսեցին իրանցի գեներալի սպանությունը կապել, առաջին հերթին, Լիբիայի շուրջ ծավալվող իրավիճակի հետ: Այսինքն՝ այս սպանության մեջ նրանք տեսան նախազգուշացում ոչ այնքան Իրանի իշխանություններին, որքան աշխարհի տարբեր ծագերում որոշ «տաքգլուխների»: Կասկածներ չկան, որ իրանական վարչակարգին եւս ինչ-որ բան էին ուզում հասկացնել: Բայց Իրանի վարքագծում վերջին շրջանում չի…Մանվել Սարգսյան18 հունվարի, 2020 թ.Ազատ ամբիոնՀայաստան-2020. նոր բնագծերի առջեւԱմանորյա եւ Սուրբծննդյան տոներն արդեն մնացին անցյալում: 2019-ին մենք վատ չաշխատեցինք ու արժանիորեն նշեցինք Նոր տարին՝ 2020 թվականը, եւ Սուրբ Ծնունդը: Ամանորյա տոներին Հայաստանն այլ երկրներից ընդունեց աննախադեպ մեծ թվով զբոսաշրջիկներ, եւ այս մասին կարելի է ասել ոչ միայն ըստ պաշտոնական վիճակագրության: Բավական էր այդ օրերին դուրս գալ Երեւանի կենտրոն եւ ակներեւաբար համոզվել դրանում: Սակայն այս ամենն արդեն հետեւում է, եւ մենք պետք է նորից լծվենք առօրյա կյանքին ու, չբավարարվելով ձեռք բերածով, առաջ շարժվենք: Երկրի զարգացման լավ տնտեսական ցուցանիշները չեն կարող ինքնահանգստացման առիթ լինել: Դեռ կան…Կարապետ Կալենչյան17 հունվարի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ11-18 հունվարիԲաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։17 հունվարի, 2020 թ.Գրքի մեկնությունՌեյչլ Հոլիս, «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր»Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ իրավասու երեւալ։ Ավելին` կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձեւավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական «ես»-ը, ձեւավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին եւ ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։17 հունվարի, 2020 թ.