#1/2019
18 հունվարի, 2019 թ.
ԽմբագրականԵրբ բացակայում են չափորոշիչներըՀանրային եւ քաղաքական կյանքում չափորոշիչներ սահմանելու համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձեւավորում է քաղաքական իշխանությունը: Պետության պարտականությունը ոչ միայն չափորոշիչների սահմանումն է, այլեւ դրանց պահպանության ապահովումը։ Երբ քաղաքական իշխանությունը զլանում է իր պարտականությունները կատարել` հանրության գիտակցության մեջ սկսվում է բրուոնյան շարժում, որի հետեւանքը ամենաթողությունն է։
ՎերլուծականԻնչի՞ է ընդունակ Հայաստանի նոր քաղաքական դասակարգըՀայաստանի տապալված քրեաօլիգարխիկ վարչակարգի կադրային կազմի` քաղաքական ասպարեզից հեռանալը այդ դաշտն ազատեց հասարակական-քաղաքական այն նոր խավի ներհոսքի համար, որը համախմբվել էր «թավշյա» հեղափոխության ալիքի վրա: Ներկայացուցչական եւ գործադիր իշխանությունները նոր կադրային համալրում ստացան: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գծագրեցին այդ նոր կադրային համալրման անձնակազմը: Խորհրդարանի առաջին նիստն ի հայտ բերեց պատգամավորական անձնակազմի ընդունակությունների հակասականության փաստը: Բոլոր երեք խմբակցությունների պատգամավորների ելույթներն ու վարքագիծը կտրուկ քննադատության ենթարկվեցին հանրության…
Ազատ ամբիոնԱրդարադատության զիգզագները«Թավշյա» հեղափոխության հաղթանակից հետո մեզանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի շարք բացահայտումներ եղան՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ, որոնք խախտել էին օրենքը եւ զգալի վնաս հասցրել պետությանը՝ ոչ միայն տնտեսապես, այլեւ սոցիալապես: Գաղտնիք չէ, որ մինչեւ 2018-ի մայիսյան իշխանափոխությունը, Հայաստանում ինստիտուցիոնալ դատական համակարգ չկար: Գերիշխում էր «հեռախոսային օրենքը», եւ ցանկացած դատավոր վերեւներից պատվեր էր ստանում այս կամ այն անձին քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ներկայիս իշխանությունները, Սահմանադրությանը համապատասխան, ամբողջովին…
Շաբաթվա անցուդարձ12-19 հունվարիՀունվարի 14-ին մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը նախագահում էր խորհրդարանի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը: Նիստի օրակարգում էին ԱԺ նախագահի, նրա երեք տեղակալների ընտրության, մշտական հանձնաժողովների ձեւավորման ու դրանց նախագահների ընտրության հարցերը: Նույն օրը Արարատ Միրզոյանը միաձայն` 131 կողմ ձայներով, ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց վարչապետի պաշտոնում: Հաջորդ օրը նիստն անդրադարձավ ԱԺ նախագահի 3 տեղակալների…
Գրքի մեկնությունՇվոն Նաշ Մարշալ, «Հայրերի մեղքը»Ամերիկացի պրոֆեսոր, ցեղասպանագետ Շվոն Նաշ Մարշալի «Հայրերի մեղքը» գիրքը ճշմարտության հետ առերեսման փորձ է: Հետազոտական բազմաթիվ աշխատություններ հեղինակած պրոֆեսորն այս անգամ անդրադարձել է շատ նուրբ մի թեմայի՝ հայերի ու հույների ցեղասպանությանը, ինչպես նաեւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: