Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Սարո Սարոյան

Հրապարակումներ · 48

Վերլուծական

Պետական ռեկետի բացահայտման գրոտեսքյան գործընթացը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջին քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանի ամենակարեւոր ներդրումային նախագիծն էր։ Ըստ հիմնադրամի տվյալների, քառորդդարյա իր գործունեության ընթացքում նա ունեցել է 700.000 նվիրատու ամբողջ աշխարհից, ապահովել է 350 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, իրականացրել 1.100 մեծ նախագծեր, օգնել 500.000 շահառուների։

· Սարո Սարոյան

Վերլուծական

Միջազգային օլիգարխիայի դեմ պայքարը սկսվա՞ծ է

Հունիսի 27-ին Ամուլսարը հանքավայրի վերածելու դեմ քաղաքացիական պայքարի կազմակերպիչներից Վազգեն Գալստյանը «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության իրավախորհրդատու կազմակերպության ղեկավարից ստացել է մի իրազեկում: Նրանում նշվում է, որ ընկերությունն իր խախտված իրավունքները վերականգնելու, Գալստյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ու հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցելու պահանջով դիմելու է ՀՀ իրավասու մարմիններին, այդ թվում` դատարաններ: Ըստ իրազեկման փաստաթղթի` Վազգեն Գալստյանի կողմից տարբեր օրեր իրականացված խաղաղ անհնազանդության ակցիաները` հավաքներն ու ճանապարհների փակումները, եղել են օրենքով սահմանված…

· Սարո Սարոյան

Վերլուծական

Զուգահեռ ապրած հերոսներ

Վերջին օրերին մեր հանրությունը շոկ ապրեց, երբ տեսավ Արցախյան պատերազմի հերոսին` իր ողջ «մերկությամբ»: Ցասումը պատել էր մարդկանց, քանզի ամեն կուռք իր պատվանդանից վայր ընկնելիս` տակնուվրա է անում մարդկանց սրտերը:

· Սարո Սարոյան

Վերլուծական

Կադրերն են որոշում հեղափոխության հետագա ճակատագիրը

Հայտնի է, որ ցանկացած բնագավառում մասնագիտական հմտությունը հաջողության հասնելու հիմնական գրավականն է: Պետական կառավարման գործը կազմակերպելիս մեզանում վերջին շրջանում առավելապես շրջանցվում է պաշտոնյաների արհեստավարժության հանգամանքը: Քաղաքական գործընթացների հանդեպ հանրային համակ ուշադրության պայմաններում կառավարչական պաշտոններում յուրաքանչյուր նշանակում դառնում է քաղաքացիների քննարկման առարկան եւ, այդպիսով, ստեղծում հանրային որոշակի տրամադրություններ: Սոցիալական ցանցերում, հրապարակային բանավեճերի ժամանակ կարելի է արձանագրել բազում մտահոգություններ՝ կապված նորանշանակ պաշտոնյաների կառավարման…

· Սարո Սարոյան

Ազատ ամբիոն

Կառավարման համակարգի բանալին

Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Գործադիրն այսուհետ կարող է առանց քաղաքական խոչընդոտների, բնականոն ճանապարհով ձեռնամուխ լինել իր նախանշած ոլորտային ծրագրերի ու բարեփոխումների իրականացմանը:

· Սարո Սարոյան

Վերլուծական

Հեղափոխության մարտահրավերը՝ ովքե՞ր են ընտրվողները

«Թավշյա» հեղափոխության հաղթանակը Հայաստանում ստեղծել է մի վիճակ, երբ մարդիկ փորձում են հասկանալ, թե որն է քաղաքական գործընթացների ներկայիս առանցքը։ Վերջին երկու ամիսներին հինը քանդելու եւ նորը կառուցելու միտքը հանրության տեսլականն է եղել։ Ժողովուրդը հինը քանդել է։ Թե ինչ ենք կառուցում հիմա՝ ինչ-որ չափով նույնպես հասկանալի է։ Կառուցում ենք օրենքի վրա հիմնված երկիր, այսինքն՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն, ինչպես նշված է Սահմանադրության 1-ին հոդվածում։ Սակայն նորը կառուցելու խնդրում առաջին դժվարությունները ծագում են, երբ կրկին ինքներս մեզ տալիս ենք վաղուց…

· Սարո Սարոյան

Վերլուծական

Ո՞րն է նոր քաղաքական մշակույթը

Հայաստանն այս օրերին ապրում է հեղափոխությամբ։ Յուրաքանչյուր քաղաքացի օրվա ընթացքում փորձում է չկտրվել լրահոսից՝ ակնկալելով այնպիսի փոփոխություններ, որոնք ինչ-որ չափով կգոհացնեն իր սպասելիքները։ Հեղափոխության ընթացքն այլեւս հանցավոր վարչախմբի տապալման այն գործընթացը չէ, որը փողոցներում եւ հրապարակներում մի քանի շաբաթ ոտքի վրա էր պահում ժողովրդին։ Սա հասկանում են բոլորը։

· Սարո Սարոյան

Վերլուծական

Կկարողանա՞ արդյոք «Իմ քայլը» մաքրել «ավգյան ախոռները»

Մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավը։ Գյումրիից հետո ակցիայի երթուղին կանցնի Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներով եւ, 14 օրում կտրելով 195 կիլոմետր ճանապարհ, ապրիլի 13-ին ժամը 18։30-ին կհասնի Երեւան, որտեղ էլ՝ Ազատության հրապարակում, տեղի կունենա հանրահավաք։ Ըստ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլի» մարտավարական խնդիրը քաղաքացիների միավորմանն ու ակտիվությանը հասնելն է, ինչը թույլ կտա քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդների կիրառմամբ ժողովրդի միջոցով ճնշում գործադրել գործող վարչախմբի վրա եւ…

· Սարո Սարոյան

Վերլուծական

Քրդերը եւ մենք

Մարտի 18-ին Սիրիայի հյուսիսում թուրքական կանոնավոր զորամիավորումների եւ սիրիական ընդդիմադիր ռազմական խմբավորումների ձեռքով ընկավ քրդական դիմադրության հանգուցային քաղաքներից մեկը՝ Աֆրինը։ Վերջինս, ինչպես եւ ընդհանրապես Աֆրինի քրդաբնակ ողջ շրջանը, քուրդ ժողովրդի համար դիտվում էր ազգային-ազատագրական պայքարի առանցքային հենակետերից մեկը։ Տասնամյակներ տեւող թուրք-քրդական ռազմաքաղաքական դիմակայության հենքին նրա անկումը շատ մեծ հոգեբանական ազդեցություն գործեց հանուն ազատության պայքարի ելած քրդական հանրության վրա։ Դա իր հերթին հանգեցրեց նրան, որ տարածաշրջանում իր տեղն ու նշանակությունը գտնելու հարցում…

· Սարո Սարոյան

Վերլուծական

Քաղաքական պայքար՝ իրավական ճանապարհով

Մարտի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով դատավճիռը, որով Սեֆիլյանը դատապարտվեց ազատազրկման 10 տարի 5 ամիս ժամկետով, Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամիս, իսկ մյուս հինգ ամբաստանյալները՝ 2-ից մինչեւ 4 տարի 6 ամիս։ Հանրության բացարձակ մեծամասնությունն այդ դատավճիռները որակեց որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների գործունեության նկատմամբ գործող վարչախմբի իրականացրած քաղաքական հաշվեհարդար։

· Սարո Սարոյան

Վերլուծական

Պետությո՞ւն, թե՞ մղձավանջ

Այսօր յուրաքանչյուր բանական մարդու համար ակնհայտ է, որ մեր պետությունը խորը ճգնաժամի մեջ է։ Օրեր առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում, երկրում տիրող վիճակին «մղձավանջ» բնութագրումը տվեց։ Եվ, իսկապես, ՀՀ բնակչությունը գտնվում է տագնապի, հուսահատության, անելանելիության մի վիճակում, որը կարծես թե հոգեկան անդորրը կորցրած մարդու սարսափազդու երազների արտապատկերումը լինի։ Անկախության քառորդ դարը բավարար ժամանակահատված էր, որպեսզի հանրությունը խուսափեր նման հեռանկարից, իսկ Հայաստանն էլ բավարարեր պետություն կոչվելու նվազագույն պայմանները։ Սակայն այդ ամենի փոխարեն այսօր…

· Սարո Սարոյան

Վերլուծական

Օրենքի իշխանությունը

«Սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ հանրային վստահությունն օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական եւ սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական եւ ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս պատշաճ թափ հաղորդել երկրի զարգացմանը եւ ստեղծել սոցիալական արդարության միջավայր»։ Սա մեջբերում է ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ այս տարվա փետրվարի 1-ի համատեղ նիստում ընդունված հայտարարությունից:

· Սարո Սարոյան