
Բոլորը խոսում են Բերձոր քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարեւոր
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող եւ ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: «Դրա հետեւանքով,- ասել է նա,- մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, հայկական որոշ այլ գյուղեր»:
















