Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Մարինա Մուրադյան

Հրապարակումներ · 26

Ազատ ամբիոն

Կառավարությո՞ւնն է ժողովրդի համար, թե՞ ժողովուրդը՝ կառավարության

Սկսած ապրիլից՝ Հայաստանում բազմաթիվ անսովոր երեւույթներ են տեղի ունենում: Դրանցից մեկը, թերեւս, այն է, որ առաջին անգամ կառավարությունն անհամեմատ ավելի ժողովրդավար է, քան ինքը՝ ժողովուրդը: Երկար տարիներ կիսաավտորիտար համակարգում ապրած հասարակությունն իներցիայով շարունակում է մտածել եւ գործել հին մոդելով, ինչը խաթարում է պետության կայացման կառուցողական ընթացքը:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Ժողովրդավարական եւ տնտեսական հաստատությունների կայացման հրամայականը

Ժողովրդավարացումը սահմանվում է որպես ինքնիշխան պետությունում քաղաքական վարչակարգի փոփոխություն՝ ոչ ժողովրդավարությունից անցում դեպի ժողովրդավարության: Ինչպես հայտնի է, ժողովրդավարության տարրերը նպաստում են երկարաժամկետ տնտեսական աճին: Այս տարրերն, առաջին հերթին, ընդգրկում են խոսքի ազատություն եւ կրթություն` նորարարությունը խթանելու համար, եւ օրենքի գերակայություն՝ ներդրողների համար կանխատեսելիությունը բարձրացնելու, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով: Ի վերջո, ժողովրդավարությունը բոլոր խմբերի համար արդարությունը հավասարապես մատչելի է դարձնում: Հավասար հնարավորությունների…

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Քաղաքակրթական արժեհամակարգի փոփոխությունը

1991-ին Խորհրդային Միությունում տեղի ունեցավ ներքին քաղաքական եւ տնտեսական համակարգի փլուզում՝ առանց կարեւորագույն հասարակական ձեւափոխումների, ինչի հետեւանքով հասարակության կողմից անվերապահորեն պետք է մերժվեր եւ բացառվեր ավտորիտարիզմը: Սակայն հասարակական գիտակցության մեջ արժեհամակարգային տարրական փոփոխությունների բացակայության պայմաններում հետխորհրդային տարածքում նոր ի հայտ եկող քաղաքական ինստիտուտները յուրացվեցին որոշ ուժերի կողմից, որոնք հետեւողականորեն այդ բոլոր համակարգերը սկսեցին հարմարեցնել իրենց պահանջներին եւ ծառայեցնել բացառապես սեփական նպատակներին: Արդյունքում հետխորհրդային…

· Մարինա Մուրադյան

Վերլուծական

Նոր Հայաստանի հին արդարադատությունը

Ավտորիտար վարչակարգերի համար օրենքը սկզբում դիտվում է որպես իշխանության յուրացումը սահմանափակող օղակ, սակայն արդարադատության համակարգը որոշակի ատրոֆիայի ենթարկվելու արդյունքում հնարավոր է դառնում օրենքները վերածել իշխանության պահպանման եւ թշնամիներին պատժելու ազդեցիկ գործիքակազմի: Այսինքն՝ իշխանության ամբողջական յուրացումը տեղի է ունենում օրենքների պրոֆանացիայի միջոցով: Ինչպես ժամանակին ասել է Պերուի նախագահ Օսկար Բենավիդեսը, ընկերներիս ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք: Այս կանխադրույթը լիարժեք կիրառում էր գտել Հայաստանում:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Պետական դավաճանության վարպետության դասը

Մայիսի 1-ին` Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրության օրը, Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում ընթացող հարց ու պատասխանի եւ ելույթների ժամանակ հերթական անգամ ապացուցեց, որ այն քաղաքական միավոր չէ, այլ հստակ նպատակներով ու որոշակի շահերով միավորված մաֆիոզ խումբ: Այդ խումբը քառորդ դար փորձում է բոլոր միջոցներով պետությունը վերածել իրենց մաֆիային հարմարեցված ավազակապետության՝ անտեսելով Սահմանադրական կարգերը, խախտելով բոլոր օրենքները, արմատացնելով մենաշնորհը եւ օլիգարխիան ու պանդեմիկ կոռուպցիան վերածելով նորմի:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Ռազմահայրենասիրական ցնորաբանություն

Մեր հասարակությունը վաղուց է տառապում միֆոմանիայով՝ պաշտելի անցյալի մասին շարունակաբար անիմաստ ու մտացածին առասպելներ հորինելով: Անցյալը նույնքան սիրելի է, որքան փտած ծառի անտեսանելի արմատները, որոնք, ի տարբերություն աչքի զարնող մահացած ճյուղերի ոչ այնքան հաճելի պատկերի, պերճաշուք երեւակայությանը մեծ զարկ են տալիս: Բացի դրանից, հասարակությունն անվերապահորեն հավատում է իր իսկ հորինած առասպելներին, ինչի արդյունքում տառապում է նաեւ մեգալոմանիայով՝ մեծամոլությամբ. մենք իսկապես հավատում ենք, որ լավագույնն ենք, ամենակատարյալն ու ամենավսեմագույնը, ինչը փորձում ենք ապացուցել ուրիշներին նսեմացնելու եւ…

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

«Հերոսներից» ազատվելու ժամանակն է

Բերտոլդ Բրեխտի հայտնի խոսքերի համաձայն՝ դժբախտ են այն ազգերը, որոնք հերոսների կարիք ունեն: Այս առումով մենք ոչ միայն դժբախտ ենք, այլ նաեւ անհաջողակ, քանի որ հերոսների մեծ կարիք ունենում են հատկապես պարտված ազգերը: Չեղած հաղթանակներով հպարտանալու եւ եղած պարտությունները չբարձրաձայնելու սովորությունն անխուսափելիորեն հանգեցնում է քննադատական ցանկացած մտքի, այլախոհության վերացմանն ու բոլոր իրողությունների վերաբերյալ աքսիոմատիկ մոտեցումների եւ տարակարծության մերժմանը: Իսկ ինչպես հայտնի է, այլախոհոներին լռեցնող հասարակությունները դատապարտված են լճացման. սեփական պատմությունը, ավանդույթները,…

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Ուժերի զարթոնքը եւ սպառվող Հայաստանը

Միխեիլ Սաակաշվիլի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը եւ դրա հետագա վաճառքը մի քանի անգամ արգելվել էր Երեւանում: Ըստ գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախապես ծրագրավորած շնորհանդեսը չեղարկվել էր ինչ-որ տեխնիկական պատճառներով, իսկ «Նոյան Տապան» գրախանութը հրաժարվել էր շնորհանդեսի անցկացումից՝ հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Արդյունքում՝ վերջին պահին շնորհանդեսը ստիպված եղան կազմակերպել քաղաքի «փաբերից» մեկում:

· Մարինա Մուրադյան