
Հայաստան 2018. առասպելների փլուզման ժամանակը
2018-ը մոտենում է ավարտին: Հայաստանում դա նշանակում է 1988թ. ղարաբաղյան շարժման արդյունքում ծնված քաղաքական դասի տիրապետության երեսնամյա ժամանակաշրջանի ավարտը: Երկիրն անցավ ողջ շրջափուլը. ավտորիտար համակարգի ստեղծումից (1996), «ռազմական օլիգարխիայի» վերելքից եւ անկումից (1997-99), քրեաօլիգարխիկ վարչակարգի արմատավորումից (2003-2018) մինչեւ «թավշյա» հեղափոխություն (2018): Կառավարման համակարգից դուրս մղված քաղաքական դասի հետ մեկտեղ պատմության գիրկն անցան քաղաքական կյանքում արմատացած քաղաքական պայքարի գաղափարներն ու մեթոդները: Ավարտվեց ազատ ընտրությունների բացակայության պայմաններում երկարատեւ…
















