
ՎՈՅԻՆԸ, ՇԱԽՄԱՏԻՍՏԸ, ԼԵՆՏ ԿՏՐՈՂԸ ԵՎ… ԲԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՂԸ
Երբ անկախացած Հայաստանի թշնամիները հասկացան, որ Արցախյան պատերազմում տանուլ են տվել քիչ չէ՝ 1997-98-ին էլ երկրի ղեկն անցել է հայրենասեր-խելացիների ձեռքը՝ գրոհի անցան ներդրված տականքների միջոցով:

Երբ անկախացած Հայաստանի թշնամիները հասկացան, որ Արցախյան պատերազմում տանուլ են տվել քիչ չէ՝ 1997-98-ին էլ երկրի ղեկն անցել է հայրենասեր-խելացիների ձեռքը՝ գրոհի անցան ներդրված տականքների միջոցով:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 88-ին քաղաքական հարթակում հայտնվեց կոմունիստների դեմ իր բոցակեզ ելույթներով, որոնցից հեղվում էին ատելություն ու մաղձ: Նա Գերագույն խորհրդի նախագահ դարձավ այդ իսկ եղանակով՝ թույնի հսկայական չափաբաժին ուղղելով նույն կոմունիստներին, որոնց այդ պահին ներկայացնում էր մի հայրենասեր, օրինապաշտ ու արժանավոր հայ մարդ՝ Վլադիմիր Մովսիսյանը: Տեր-Պետրոսյանի ոչնչացնող ելույթը պսակվեց մեծ հաջողությամբ՝ նա այլեւս Հայաստանի ղեկին էր, հաջորդ տարի՝ արդեն Հանրապետության օրինական նախագահ: Աստիճանաբար սկսեց ուրվագծվել նրա ատելությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ, ինչը մինչ այդ ընդգծված չէր,…

Անպայման ծնվելու է այն մեծ գրող-պատմաբանը, ով հայոց պատմությունը շարադրելու է առանց կրոնական ծածկոցի եւ հայ ազգի արժանիքները ներկայացնելու է որպես իրականության փառավոր դրվագաշար։ Մեր պատմությունը հարուստ է բացառիկ դեպքերով ու հերոսական կերպարներով, որոնք հանիրավի անտեսվել են, աղավաղվել` թե մեզ, թե մարդկությանը զրկելով բարձր ներշնչումներից, վերակրթվելու հնարավորությունից, չարի դեմ անհաշտ կռիվ հայտարարելու մղումից։

Պետության անկախությունը բացարձակ արժեք է:

Ամոթ ու խայտառակություն է, որ հայի նման հինավուրց ազգը, վերելքների ու վայրէջքների շարան անցած փորձառու ազգը երեկվա նորելուկների նման կուլ տվեց հեղափոխությունների խայծը, թույլ տվեց իր մեջ վառել նախանձի ու ատելության կրակն ու դուրս գալ՝ սերունդների փայփայած մի ձեռնափ հայրենիքն ավերելու:

Հասկանալի է, որ թիրախի կենտրոնում կրկին ու կրկին ՀՅԴ-ն է: Դաշնակցության հասցեին ամեն կարգի մրոտումները մի կետում ձախողվում են՝ ոչ մի ձեւով չեն կարողանում վարկաբեկել դաշնակցական պաշտոնյաներին, ովքեր 1998-ից ի վեր աշխատել են որպես նախարար՝ Արծվիկ Մինասյան, Լեւոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Սպարտակ Սեյրանյան:

Ջանասիրաբար քարոզվում է այն չարագուշակ միտքը, թե Հայաստանը կիսվում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: Ոմանք, իհարկե, քարոզի մասնակից են դառնում մտահոգությունից, հայրենասիրությունից մղված, բայց դրանից խոսակցությունն ավելի է թեժանում:

Հազիվհազ կարողացանք գլխի ընկնել, որ 1998-2008 թվականներին երկրի երկու ղեկավարների` Քոչարյանի ու Սարգսյանի հասցեին այն ժամանակվա ընդդիմադիրների հորինած պիտակներն ու ածականները ոչ այլ ինչ էին, եթե ոչ հստակ ծրագիր, որը նրանք` իշխանությունը զավթելով, իրականացրին առնվազն հարյուրապատկված ծավալներով: Հիշենք.

Մալաթիա թաղամասից ոտքով հասա Երրորդ մասի մետրոյի կայարան, այնտեղից Այրարատ կինոթատրոն, կանգառի կրպակից գնեցի «Ազգ» թերթն ու այդ պահին նկատեցի, որ տրամվայը մոտենում է: Բարեբախտություն էր, թե չէ մինչեւ ռադիոտուն էլի պետք է ոտքարշավ կատարեի: Շտապեցի դեպի մարդկանցով լցված դուռը, ոտքս դրեցի աստիճանին ու հենց այդ պահին աչքս ընկավ թերթի ճակատին: Գույժ՝ Գետաշենն ընկավ, Կրպեյանը զոհվեց… Հարվածից օրորվեցի, մեջքով ուղիղ ասֆալտին էի շրմփալու, անծանոթ մարդիկ բռնեցին, հրեցին դեպի տրամվայի ներսը:

Մի քանի տարի առաջ հոգուս մեջ տարօրինակություններ սկիզբ առան: Պատահականորեն հնդկական սերիալից («Ի՞նչ անվանել այս սերը-1») մի դրվագ դիտեցի ու դարձա հնդկասեր: Անբացատրելի էր այն զգացողությունը, որ այդ հեռավոր երկրում ահռելի ու հզոր պետություն կառուցած հինդուսները հայերիս ամենահոգեհարազատ էակներն են: