Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Գեւորգ Բրուտենց

Հրապարակումներ · 182

Վերլուծական

Արցախյան զարգացումներ. պատերազմ եւ խաղաղություն

Եվ այսպես` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած եւ վարձկան ահաբեկիչների իրականացրած ռազմական ագրեսիայի քառասուն օրերը մնացին ետեւում: Ամփոփելով ծանր դրվագներով լի այդ ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունը` կարելի է արձանագրել, որ նախահարձակ կողմի ռազմավարական մտահղացումը` «բլից կրիգի» նախագիծը, բարեհաջող տապալվեց, եւ սեպտեմբերի 27-ից ի վեր անցած պատերազմական շրջանը նրան ոչ մի էական առաջընթաց չբերեց: Թշնամին տվեց ավելի քան 7 հազար զոհ, կորցրեց հսկայական քանակությամբ օդուժ, մարտական տեխնիկա ու կայանքներ, սակայն համարժեք ձեռքբերում չունեցավ: Քառասուն օրվա կտրվածքով Իլհամ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Մոսկովյան խորհրդակցություններ. պատերազմ` առանց կանոնների

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայացած եռակողմ խորհրդակցությունների արդյունքում, Հայաստանն ու Ադրբեջանը, ի դեմս հիշյալ երկրների արտգործնախարարների` Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի, համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից Արցախում հաստատել հրադադար եւ կանգնեցնել տասներեք օր շարունակվող պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնածավալն էր 1994-ի հրադադարից ի վեր: Հրադադարը հաստատվում էր մարդասիրական նկատառումներով. ռազմագերիների փոխանակում եւ հակամարտության գոտուց զոհվածների աճյունների դուրսբերում` Կարմիր…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են աշխարհի համար

Կարծես թե գնալով գերակշռող է դառնում տեսակետը, որ Արցախում այսօր լուծվում է ավելի համապարփակ խնդիր, քան երկու հայկական պետությունների սահմանների ու բնակավայրերի անվտանգության պաշտպանությունը: Խոսքը լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծած թուրք-ադրբեջանական ելուզակների նկատմամբ ՀՀ զինուժի, ըստ էության, պատժիչ գործողությունների մասին է, ինչը միանգամայն տեղավորվում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության տրամաբանության ծիրում: Այլ կերպ ասած` սա պատերազմ է ոչ միայն հայոց հողի ու հայրենիքի համար, այլ նաեւ Հարավային Կովկասին ուղղված լրջագույն մարտահրավերների դեմ: Իսկ արցախյան հակամարտության…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հայերը ջարդում են թուրք-ադրբեջանական տանդեմի ժանիքները

Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան` ժամը 07:15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ օդուժի կիրառմամբ լայնածավալ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կառավարությունը ռազմական դրություն մտցնելու եւ պահեստազորայինների համընդհանուր զորահավաք հայտարարելու շտապ որոշում է կայացրել: Մի շարք պետություններ եւ միջազգային կառույցներ, արդեն որերորդ անգամ, կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանափոխության հանրային պահանջին սպասելիս…

Որեւէ հրատապ օրակարգի նկատմամբ հանրային պահանջի առկայության որոշումը բավական դժվար եւ վիճահարույց է: Չկա հանրային պահանջի չափման հստակ տեխնոլոգիա, իսկ «աչքաչափով» որոշելը հակագիտական մոտեցում է: Փոքրիշատե ճշգրիտ միակ ծանրաչափը սոցիոլոգիական հարցումներն են, ավելի մեծ կտրվածքով` ընտրությունները: Բայց սոցիոլոգիական հետազոտության պարագայում` կախված այն նախաձեռնող անհատի կամ կառույցի քաղաքացիական բարեխղճությունից, գրեթե միշտ արդյունքների հավաստիությունը տարակարծությունների տեղիք է տալիս: Նույն կասկածներն ի հայտ են գալիս նաեւ ընտրությունների արդյունքների նկատմամբ, քանի որ Հայաստանում տարիներ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ներհայաստանյան սրացումներ. իշխանական բուրգը կպայթի ներսի՞ց

Գարնան եւ աշնան ամիսներին մեզանում ավանդաբար աշխուժանում են քաղաքական փոփոխությունների մասին խոսակցությունները: Բացառություն չէ նաեւ այս տարվա աշնանամուտը` «թեժ աշնան» կանխատեսումներով, որոնք ունեն որոշակի հիմնավոր նախանշաններ: Ավելին` կան տեսակետներ, թե տեւական տեղապտույտից հետո «թեժ աշունն» արդեն իր իրավունքների մեջ է մտել: Անշուշտ, այդ մասին վաղ է խոսել, քանի դեռ գործընթացը չի թեւակոխել ուժերի վերադասավորման, հետագա անելիքների ու նպատակների հստակեցման, քաղաքական օրակարգի ձեւավորման եւ պայքարի մարտավարության մշակման ակտիվ փուլ: Ճիշտ է, ընդդիմադիր ճամբարում տակավին գործընթացի բյուրեղացում չի…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ամուլսար. Հայաստանի բնության մխացող ցավը

Վերջին երկուսուկես տարում Ամուլսարի շուրջ զարգացումները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ տագնապի ու անորոշության օղակից: Ժամանակ առ ժամանակ իրար հաջորդող պարբերափուլերով կրքեր են շիկանում, կրքեր են մարում, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված` արժանանալով թե´ բնապահպանների ու Ջերմուկի տարածագոտու բնակչության ցասումին, թե´ իրավիճակով մտահոգ մասնագետների եւ հանրության սուր քննադատությանը: Իսկ իրավիճակն իսկապես բավական խնդրահարույց է` կշեռքի մի նժարին դրված է երկրի տնտեսությունն անկումից փրկելու հրամայականը, մյուսին` ողբերգական հետեւանքներով հղի բնապահպանական աղետի վտանգը: Ինչպե՞ս…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Կիրականանա՞ն «թեժ աշնան» կանխատեսումները

Մամուլի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 14-ին կայանալիք ԱԺ նստաշրջանին եւ քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ հանդիպումների շարք է սկսել ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Շաբաթասկզբին մեկնարկած մարզային այցերն այժմ ընթացքի մեջ են: Տարածքային կառույցների պատասխանատուները նախօրոք կուսակցության ղեկավարին ներկայացրել էին այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել էր համայնքներում հանդիպումների ժամանակ, դրանք են` համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման բարձր վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հռչակագիր եւ պատասխանատվություն

Կիրակի օրը` օգոստոսի 23-ին, նշվեց Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը, որը կարեւոր իրադարձություն է հայ ժողովրդի քաղաքական-հասարակական կյանքում եւ նրա պատմության մեջ: Փաստաթուղթը նշանավորեց ՀՀ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` մասնավորապես արձանագրելով. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»: Անկախության հռչակումից հետո 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հայ-ռուսական հարաբերություններ. մենք ունենք միմյանց կարիքը

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում, ինչը առնվազն տարօրինակ է թե´ ռազմավարական գործընկերության կապերի տրամաբանության ծիրում եւ թե´ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության համատեքստում: Այդ լարվածությունն արտահայտվում է հասարակական կյանքի ու կենսագործունեության ամենատարբեր մեծ ու փոքր գործընթացներում` սկսած կենցաղային-առօրեական թվացող գազի թանկացումից, վերջացրած Պուտին-Փաշինյան պաշտոնական հանդիպման չեղարկման վերաբերյալ ժամանակ առ ժամանակ նորացվող խոսակցություններով: Կա տեսակետ, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ինչ է թաքցված խոսքի ազատության ծխածածկույթում

Նախորդ շաբաթավերջին ՀՀ-ում գրանցվեց ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից մեկի` խոսքի ազատության կոպիտ ոտնահարման դեպք: Ուրբաթ երեկոյան` աշխատանքային ժամի ավարտին, ոստիկանությունն այցելեց «Արմնյուզ» հեռուստաընկերություն` պատճառաբանելով, որ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ եթերի ընթացքում դիմակ չկրելու հիմքով: Ավելի վաղ նույն հիմքով ոստիկաններ էին այցելել նաեւ «5-րդ ալիք»-ի խմբագրություն, սակայն գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը հրաժարվել էր ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Սահմանադրական ճգնաժամ. պատրանք եւ իրականություն

Քվորումի բացակայության պատճառով Սահմանադրական դատարանում (ՍԴ) հունիսի 30-ին նախատեսված նիստը տեղի չունեցավ: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են ՍԴ աշխատակազմից։ Ի թիվս այլ հարցերի, պետք է քննվեր նաեւ «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը: Նույն բովանդակությամբ դիմում էր ներկայացրել նաեւ Քոչարյանի գործը սկզբում քննած ու նրան կալանքից ազատ արձակած` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Վերջինս իր դիմումը ետ չէր վերցրել` ի տարբերություն Քոչարյանի պաշտպանների, որոնք դեռ անցյալ տարի Բարձր դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրում…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Սահմանադրական փոփոխություններ. իշխանությունը հեռացրեց իր «ցավող ատամը»

Ազգային ժողովը հունիսի 22-ի երեկոյան 89 կողմ ձայներով, առանց դեմի եւ ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Քվեարկված փոփոխությունները ենթադրում են, որ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների լիազորությունները, եւ թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Կորոնավիրուս. պայքա՞ր, թե պայքարի նմանակեղծում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ի առավոտյան ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին` փորձելով կորոնավիրուսային խնդրի շրջանակից դուրս գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու մարդիկ չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին: Փաշինյանը հանգում է եզրակացության, որ խնդիրը հայկական մտածելակերպի հոգեբանական շերտերի, մասնավորապես` պետական կարգի հանդեպ հայերիս անհարգալից վերաբերմունքի մեջ է եւ պայմանավորված է 5-6 հարյուրամյակ ազգային պետականություն չունենալու հանգամանքով:

· Գեւորգ Բրուտենց

Ազատ ամբիոն

«Հեռախոսային» արդարադատություն

Դատաիրավական համակարգի բարենորոգչության թեման իշխանափոխությունից հետո անցած երկու տարում ամենաքննարկվողներից մեկն է, ինչը պատահական չէ: Այն պետությունները, որոնց հաջողվում է կառուցել իշխանության մյուս երկու թեւերից լիարժեք անկախություն երաշխավորող եւ միջազգային չափանիշներին վայելող դատական համակարգ, շատ արագ գտնում են իրենց տեղը ժողովրդավարական զարգացած երկրների շարքում: 2018 թվականի մայիսին Հայաստանը ստացավ այդպիսի հնարավորության, բայց չկարողացավ օգտագործել: Փոխանակ անհապաղ ձեռնամուխ լինելու ոլորտի բարեփոխումներին, «իմքայլականները», մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ առ ժամանակ…

· Գեւորգ Բրուտենց

Ազատ ամբիոն

Շնանոց` մայրաքաղաքի կենտրոնում

Հասկացանք` նոր իշխանություններ են, իսկ կուտակված խնդիրներն` անչափ շատ: Հասկացանք` տղերքը փորձ չունեն (չնայած անփորձն ինչ ղալաթ է անում երկրի կառավարման ղեկին): Հասկացանք` հրատապ օրակարգեր են առաջ քաշված` կոռուպցիայի դեմ պայքար, «Մարտի 1»-ի բացահայտում, ներքին եւ արտաքին մարտահրավերների դիմագրավում եւ այլն: Այդ ամենը հիանալի հասկանում ենք եւ, հանուն այդ ամենի, բազում այլ ընթացիկ բացթողումներ հանդուրժում ու համբերում ենք: Բայց, տղերք ջան, ջահելներ ջան` մինչեւ ե՞րբ:

· Գեւորգ Բրուտենց

Ազատ ամբիոն

«Կորուսյալ տիրոջ» համախտանիշ

Նախորդ ուրբաթ օրը ՀՀ վարչապետը Սյունիքում էր, որտեղ նա ժողովրդական մեծ ընդունելության արժանացավ: Կապանում Նիկոլ Փաշինյանին ուղղակի «կալմեջ» էին արել՝ ամեն ոք ցանկանում էր հնարավորինս մոտ գտնվել նրան, ձեռքով բարեւել կամ լուսանկարվել հետը: Բուռն իրարանցում էր: Եվ հանդիպման բուն մեկնարկին, երբ քաղաքացիներից մեկի հնչեցրած հարցին փորձեց պատասխանել Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, նույնիսկ քաշքշոց առաջացավ, մարդիկ սկսեցին սուլել եւ թույլ չտալ, որ քաղաքապետը խոսի: Նրանք ուզում էին իրենց հարցի պատասխանը ստանալ անձամբ Նիկոլից: Տեղական իշխանիկների ստերից մինչեւ կոկորդներն արդեն կուշտ էին:

· Գեւորգ Բրուտենց

Ազատ ամբիոն

Սերժի հաճախորդների «մատյան գունդը»

Ապրիլի 9-ին ընդառաջ աննախադեպ ակտիվացել է ոչ միայն գործող նախագահը, որը վերջին շրջանում «չի իջնում» հեռուստապաստառներից, այլեւ Հանրապետականի վերնախավը, որի վառ ներկայացուցիչներից Էդուարդ Շարմազանովը, օրինակ, վստահ է կամ ձեւացնում է, թե վստահ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները Հայաստանի համար զարգացման ու ձեռքբերումների ժամանակաշրջան էին: Նա անգամ թվարկում է այդ «ձեռքբերումները»՝ սահմանադրական բարեփոխումներ, երկրում հանդուրժողականության հաստատում, «գաղջ» մթնոլորտի առողջացում, ժողովրդավարական արժեքների արմատավորում, ազգային անվտանգության ամրապնդում եւ էլի նման բաներ, որոնք…

· Գեւորգ Բրուտենց