
«Անորոշ խոսքի» դեստրուկցիան
Հստակություն չունեցող, ոչ միանշանակ, անորոշ արտահայտությունները, առաջարկները, նախագծերը եւ այլն (հետայսու կանվանենք դրանք որպես «անորոշ խոսք») պոտենցիալ շահարկումների առիթ են ինչպես դրանց հեղինակների, այնպես էլ վերջիններիս ընդդիմախոսների համար: Բանն այն է, որ «անորոշ խոսքը» կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես ձեռնտու է մեկնաբանողին կամ այնպես, ինչպես մեկնաբանողը պատկերացրել (վերծանել) է այն իր մտքում, ինչը կարող է դժգոհություն, անհամաձայնություն, զայրույթ առաջացնել այդպիսի խոսքի սեփական, դիմացինի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն ունեցողների մոտ: Այդ իսկ պատճառով քաղաքական կյանքում…
