
Միակը
Դեռ չծնված՝ հայտնվեցի հրաշագեղ ալ կարմիր վարդերի մեջ՝ ողողված արևի պայծառ ճաճանչափայլով: Որ կողմը նայես՝ կարմիր է, բայց ես վախենում էի. վարդերի վառ դաշտն անծայրածիր էր: Վախը հետզհետե վերածվեց հետաքրքրասիրության, և ես որոշեցի մի վարդ պոկել, բայց նա միանգամից ծակեց մատս, ու ես այն մի կողմ նետեցի: Վազեցի հեռուներին ընդառաջ՝ դեպի ալ կարմիր ծովը: Վարդերը ծակում էին ոտքերս, բայց ես անտեսում էի ցավը և շարունակում ճանապարհս: Զգում էի բնության այդ հրաշալիքի անզուգական բույրը: Թեթև քամին փչում էր դեմքիս, իսկ արևի ճառագայթները մատնացույց էին անում սկիզբ առնող մի նոր ճանապարհ: Երբեմն կանգ էի առնում՝…