Friday, 14 February 2025

B Book Review

Դանիել Քանեման «Մտածողություն. Արագն ու Դանդաղը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դանիել Քանեման, «Մտածողություն. Արագն ու Դանդաղը», գիտահանրամատչելի, անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Հայրապետյանի, 592 էջ, «Զանգակ», 2024թ.:

Հոգեբան եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին եւ դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձեւավորում են մեր դատողությունները եւ ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Ուշագրավ պատմություններով եւ հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների եւ սխալ կանխատեսումների։

Գիրքը արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը, ովքեր ցանկանում են ավելի որակյալ որոշումներ կայացնել՝ ճանաչելով սեփական մտածողության ծուղակները:

Կարելի է վստահաբար պնդել, որ Քանեմանի գիրքն անհրաժեշտ ընթերցանության աշխատանք է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մարդկային մտածողության, ռացիոնալ որոշումների կայացման, ճանաչողական աղճատումների, հանրային քաղաքականության արդյունավետ մշակման եւ պարզապես ինքնակատարելագործման խնդիրներով։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.