Friday, 09 October 2026

B Book Review

Ջոն Իրվինգ «Աշխարհը ըստ Գարփի»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջոն Իրվինգ, «Աշխարհը ըստ Գարփի», վեպ, 480 էջ, թարգմանությունն անգլերենից՝ Արտաշես Էմինի, «Անտարես» հրատարակչություն, 2026թ.:

Արդի ամերիկյան գրականության ամենահայտնի եւ ազդեցիկ ստեղծագործություններից է, որը հեղինակին բերեց միջազգային ճանաչում եւ հետագայում դարձավ հաջողված կինոֆիլմի հիմք։ Վեպը ներկայացնում է Գարփի կյանքի պատմությունը՝ անդրադառնալով ընտանիքի, ինքնության, սիրո, ծնող լինելու պատասխանատվության եւ հասարակական փոփոխությունների թեմաներին։

Հեղինակը խորությամբ ուսումնասիրում է տղամարդու ներաշխարհը՝ բացահայտելով նրա վախերը, ցանկությունները, հակասություններն ու կյանքի մարտահրավերները։ Միաժամանակ ստեղծագործությունը բարձրացնում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ ընտանեկան հարաբերությունների շուրջ կարեւոր հարցեր, ինչի շնորհիվ այն հաճախ դասվում է ժամանակակից ֆեմինիստական գրականության նշանակալի գործերի շարքը։

Հումորի, դրամայի եւ սուր սոցիալական դիտարկումների համադրությամբ «Աշխարհն ըստ Գարփի»-ն ներկայացնում է 20-րդ դարի երկրորդ կեսի հասարակությունն ու ընտանիքը՝ ստեղծելով հուզիչ, բազմաշերտ եւ մտորելու տեղիք տվող պատմություն, որը շարունակում է արդիական մնալ նաեւ այսօր։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.