Saturday, 18 April 2026

B Book Review

Նիթա Փրոուզ «Աղախինը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նիթա Փրոուզ, «Աղախինը», վեպ, 328 էջ, անգլերենից թարգմանությունը՝ Կարինե Պետրոսյանի, հրատ. «Դա Վինչի», 2024թ.:

Կանադացի հայտնի խմբագիր եւ հրատարակիչ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչեւ լույս տեսնելը։

Սպասվող ստեղծագործության մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է:

Պատմության կենտրոնում հյուրանոցի աղախին Մոլլին սովորական, միամիտ աղջիկ է՝ նման մյուսներին, բայցեւ տարբերվում է նրանցից: Առանց ծնողների, միայն տատիկի հետ մեծացած եւ հեշտությամբ մարդկանց «բարի մտադրություններին» հավատացող։

Աղմկոտ սպանության ու թմրանյութերի շրջանառության գործի բոլոր հետքերը տանում էին դեպի Մոլլին, բայց իրական ճշմարտությունն այլ է, որ գիտի միայն նա…

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.