Wednesday, 26 March 2025

B Book Review

Սեբաստիան Հաֆներ «Մի գերմանացու պատմություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սեբաստիան Հաֆներ, «Մի գերմանացու պատմություն», հուշագրություն, 288 էջ, թարգմանությունը՝ Մարիամ Գուրզադյանի, «ՆյուՄեգ», 2024թ.:

Գրքում պատկերված է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում եւ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին Հաֆներն անդրադառնում է որպես ականատես։ Նա կերտում է իր երկրի դարակազմիկ դիմանկարը, որը մշտապես փոխվում էր՝ Հիտլերի երիտասարդական շարժումից մինչեւ նացիստական իշխանափոխություն:

Այս խորապես անձնական պատմությունը ցույց է տալիս, թե արագ դեգրադացվող հասարակարգն ինչպես է իր մամլիչի տակ ճզմում միջին վիճակագրական գերմանացուն։ Հեղինակը նկարագրում է օր-օրի կարծրացող ու դաժանացող հանրային վերաբերմունքը, նախապաշարմունքն ու քաղաքականությունը։

Ահաբեկչություն, տոնակատարություններ, դավաճանություն, վերջում՝ հավաքական կոլապս: Խելագարություն, որը մեկ մարդը սփռեց մի ամբողջ ազգի վրա ու դարձրեց 20-րդ դարի մեծագույն հանցագործության ե՛ւ ականատեսը, ե՛ւ զոհը, ե՛ւ մասնակիցը: Այս գլուխգործոցը վառ կերպով փոխանցում է սովորական քաղաքացու կյանքը՝ աստիճանաբար ձեւավորվող ամբողջատիրական վարչակարգի տակ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.