Wednesday, 26 March 2025

B Book Review

Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը (1923-2023 թթ.)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը (1923-2023 թթ.)», հեղինակային խումբ՝ Ռ.Սաֆրաստյան եւ ուրիշներ, պատմագրական, 504 էջ, Եր.ԵՊՀ հրատ., 2023թ.:

Գրքում հետազոտված են Թուրքիայի Հանրապետության ծագումնաբանության ու ձեւավորման առանցքային փուլերը: Քննության են ենթարկված այդ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններն ու դրվագները, հիմնական գաղափարախոսական հոսանքները, ազդեցիկ կուսակցությունների պատմությունը:

Հեղինակներին հաջողվել է հանգամանորեն արծարծել հանրապետական Թուրքիայի պատմության ընդհանրական հոլովույթը եւ նրա առանձին շրջափուլերը՝ հնարավորինս օգտագործելով սկզբնաղբյուրները եւ զերծ մնալով գերքաղաքականացված մեկնաբանություններից ու գնահատականներից: Ներկայացված են նաեւ ազգային-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացված քաղաքականության հիմնական փուլերն ու հետեւանքները:

Աշխատությունը նախատեսված է  նաեւ հայաստանյան բուհերի համար՝ որպես Թուրքիայի նորագույն շրջանի պատմության ուսումնական ձեռնարկ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.