Friday, 03 May 2024

B Book Review

Գոռ Կարապետյան «Հաջողության թաքնված կողմը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Գոռ Կարապետյան, «Հաջողության թաքնված կողմը», խորհրդատվական ձեռնարկ, 188 էջ, ՆյուՄեգ, 2024թ.:

Ինչպես վկայում է շուկայագետ Գոռ Կարապետյանի գրքի վերանագիրը, այն հաջողության հասնելուն ուղղված ձեռնարկ է, որն օգտակար խորհուրդներ ունի մասնագիտական կողմնորոշման, առաջնորդության, անձնային աճի վերաբերյալ։ Ըստ Գոռ Կարապետյանի, այս նյութերն արդիական են հատկապես մեր օրերում եւ հատկապես` Հայաստանում։

Չկանգնել, չճահճանալ, սահմանել հստակ նպատակներ եւ իրագործել դրանք. ահա այն առաջնահերթությունները, որոնք շեշտված են գրքում։ Այս խորհրդատվական ձեռնարկը հիմնված է իրական մարդու իրական ապրումների ու փորձի վրա։

Գիրքը յուրօրինակ բանաձեւ է՝ քայլերի հստակ հաջորդականությամբ։ Այն չի պարտադրում, չի հոգնեցնում, այլ առանց շտապելու, միաժամանակ ետ չընկնելով՝ նշում է ճանապարհը դեպի սեփական բարեհարմարություն։ Գիրքը նպատակային ուղեցույց է երիտասարդների համար, որ համարձակորեն ստանձնեն հաջողակ լինելու եւ այլոց հաջողակ դարձնելու պատասխանատվությունը։

Քո ընտրությունը շատ տեղին ու ժամանակին է, մնում է միայն ճիշտ օգտագործել քեզ տրված տեղն ու ժամանակը՝ հայտնաբերելու եւ բացահայտելու համար հաջողության հասնելու հենց քե՛զ բաժին ընկած արահետը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.