Tuesday, 29 April 2025

B Book Review

Ռիչարդ Բրենսոն «Երբ կորցրի կուսությունս»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռիչարդ Բրենսոն, «Երբ կորցրի կուսությունս», ինքնակենսագրական, անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Քալաշյանի, 504 էջ, «Անտարես», 2022թ.:

Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն եւ տպավորիչ ինքնակենսագրականն է:

Առաջին գործը սկսելիս՝ Բրենսոնն ու ընկերները, իրենց բնորոշմամբ, դեռեւս «կույս էին բիզնեսում», եւ ընկերությունը «Virgin» կոչեցին: Այդ պահից Բրենսոնը հաջողության սեփական օրենքները գրեց, ընկերությունների խումբ ստեղծեց, որը գլխամասային գրասենյակ չունի, այնտեղ ստորակարգությունն ու բյուրակրատիան չեն իշխում:

Բրենսոնը պատմում է ռիսկերից չվախենալու, անապատների վրայով օդապարիկով անվախ ճախրելու, համաշխարհային մեծության երաժիշտների հետ պայմանագրեր կնքելու, Իրաքի պատերազմի ժամանակ պատանդներին փրկելու եւ շատ այլ ձեռնարկների մասին: Բրենսոնի արկածներով հարուստ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, իսկ նրա անցած ուղին կարող է ուսանելի լինել ապագա Բրենսոնների համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.