Saturday, 02 May 2026

B Book Review

Մարկ Մենսոն, «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մարկ Մենսոն, «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը», էջերի քանակը՝ 256, «Նյումեգ» հրատարակչություն, 2020թ.:

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, երբ ամեն ինչ հրաշալի է: Մարդիկ ավելի ազատ են, ավելի առողջ եւ հարուստ, քան իրենցից առաջ՝ մարդկության պատմության բոլոր փուլերում: Բայց թվում է, թե ամեն ինչ անդառնալիորեն վատացել է՝ մոլորակը տաքանում է, կառավարությունները տապալվում են, տնտեսությունը՝ քանդվում, բոլորը Twitter-ում նեղսրտում են:

Պատմության այս ժամանակահատվածում, երբ ունենք տեխնոլոգիաներ, կրթություն, հաղորդակցություն, որոնց մասին մեր նախնիները կարող էին միայն երազել, մեկ է, շատերը շարունակում են անհույս վիճակում մնալ:

Ի՞նչ է կատարվում: Միայն մի մարդ է կարող մի բառով նկարագրել այս ամենը՝ Մարկ Մենսոնը: Նա 2016-ին հրատարակեց «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, որում փայլուն նկարագրեց մեր կյանք ներթափանցած մտահոգությունները եւ ցույց տվեց, որ տեխնոլոգիաների պատճառով տարածվել է այն մեծագույն սխալը, թե աշխարհը մեզ պարտական է: Մեր մշակույթն էլ է մեզ համոզել դրանում: Եվ ամենավատն այն է, որ երջանկության հասնելու անհագ ծարավն իրականում մեզ ավելի դժբախտ է դարձրել: Եվ այդ ամենի «նուրբ արվեստը» դարձավ մարտահրավեր. ընտրիր տառապանքդ, որպեսզի կենտրոնանաս ու գտնես այն ցավը, որին ուզում ես դիմակայել: Ու գրվեց մի գիրք, որը դարձավ միջազգային ֆենոմեն, վաճառվեց միլիոնավոր օրինակներով ու 13 երկրում դարձավ թիվ 1 բեսթսելլերը:

Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե եւ Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որեւէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.