ACNIS
Toggle Navigation
  • Home
  • Activity
    • Seminars
    • Interviews
    • Commentaries
    • Conferences
    • Media
    • Meetings
    • Articles
    • Presentations
  • Publications
    • Archive
  • Calendar
  • Partners
  • About Us
  • Հայերեն
  • English (UK)

The Armenian Center for National and International Studies extends its deep appreciation to its old and new supporters around the world. Please join (or rejoin) the institutions and individuals who have contributed to the Center's activities.

Join us in realizing the Center’s goals by generously renewing your annual support.


 
ՌԱՀՀԿ / ACNIS

 


 


ՌԱՀՀԿ-ը քննարկեց հունվարյան աղմկահարույց միջադեպերի պատճառներն ու քաղաքական հետեւանքները

Details
Category: Սեմինարներ
Published: 19 February 2015

ՌԱՀՀԿ-ը քննարկեց հունվարյան աղմկահարույց միջադեպերի պատճառներն ու քաղաքական հետեւանքները

19 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում, որի թեման առնչվում էր հունվարյան աղմկալի միջադեպերի՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ բերձորյան բռնությունների պատճառներին ու քաղաքական հետեւանքներին: Հրավիրված էին փորձագետ-վերլուծաբաններ, հասարակագետներ, քաղաքացիական եւ հանրային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Read more ...

Ժողովուրդն այս անգա՞մ ինչ կանի

Details
Category: Հարցազրույցներ
Published: 19 February 2015

Ժողովուրդն այս անգա՞մ ինչ կանի

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցածն ինչպե՞ս եք գնահատում, երբ սկզբում խոսվում էր ներքաղաքական պատերազմի մասին, ու մեկ գիշերվա մեջ ամեն ինչ փոխվեց՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո։

Read more ...

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկիին

Details
Category: Հանդիպումներ
Published: 13 February 2015

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկիին

13 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց ու զրույց ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:

Read more ...

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Մորթեն Էնբերգին

Details
Category: Հանդիպումներ
Published: 10 February 2015

MARTEN EHNBERG

10 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ:

Read more ...

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը

Details
Category: Մեկնաբանություններ
Published: 02 February 2015

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը

Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:

Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:

Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի:

Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:

Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:

Փետրվարը բարով բացվի:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 փետրվարի 2015
Երեւան

  • 41
  • 42
  • 43
  • 44
  • ...
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • ...
  • Գլխավոր

Հայաստան-2016. Չսերտած դասեր

Հայաստան-2016. Չսերտած դասեր

Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից

III

վերջին թողարկում

Հայաստան 2015. Նոր Սահմանադրությամբ՝ միջազգային նոր պայմաններում

cover

ՌԱՀՀԿ 20. Քսանամյա բեղմնավոր ուղի

ACNIS-20


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` info@acnis.am:

Back to Top

© 2026 ACNIS