11.09.2026

Книжное Обозрение

Աշոտ Աղաբաբյան «Կարդինալը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Աշոտ Աղաբաբյան, «Կարդինալը», վեպ, 496 էջ, հեղինակային հրատարակություն, 2026թ.:

Աշոտ Աղաբաբյանի 12-րդ գիրքն է։ Այն ներկայացնում է մինչեւ վերջերս հայ ժողովրդից տարբեր պատճառներով «գաղտնի պահված» մի հզոր հայորդու, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վատիկանի միակ հայ կարդինալ եւ Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանի բացառիկ կյանքի ոդիսականը։

Հայազգի կարդինալը երկու անգամ՝ 1958 եւ 1963 թթ., Հռոմի պապի ընտրություններում պապի ամենահավանական թեկնածուն էր, սակայն աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների «հատուկ օպերացիաների» արդյունքում Հռոմի պապ չընտրվեց։ Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958-1970 թթ.), նա սփյուռքահայության համար աներեւակայելի գործունեություն է ծավալել։ Քեսաբն ու եւս 9 հայկական գյուղեր նրա շնորհիվ փրկվեցին թուրքական ճիրաններից:

Բայց նվիրյալ հոգեւորականին, որպես հակակոմունիստ, ԽՍՀՄ-ը արգելել էր հայրենիքի հետ ցանկացած շփում։ Այս վեպով հեղինակն ամբողջացնում է մեծ հայորդու, հանրահայտ հոգեւորականի տիեզերական ու բացառիկ կերպարը։ Վեպը նաեւ մի քանի առեղծվածային միջադեպերի բացահայտումներ է անում:

Աշոտ Աղաբաբյանն իրեն հատուկ դետեկտիվ ոճով, վարպետորեն բացահայտում է կարդինալ Աղաջանյանի գործունեությունը՝ վերաիմաստավորելով բացառիկ հային հայոց պատմության եւ ողջ հայության համար։ Այս վեպն, ինչպես հեղինակի մյուս գործերը, լրացնում են հայ ժամանակակից գրականության մեջ պատմավեպի բացը՝ մեկը մյուսի ետեւից բացահայտելով քիչ հայտնի հայերի կյանքն ու գործը։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.